Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է գործընկերոջը` Վալերի Մալաշկոյին: Բելառուսի առողջապահության նախարարը ներկայացրել է համակարգի ձեռքբերումները, երկրու երկրի հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները՝ ուռուցքաբանություն, փոխպատվաստում, նոր սերնդի բարձր տեխնոլոգիական սարքերով ախտորոշում և բուժում, ստոմատոլոգիա, մոր և մանկան առողջության պահպանում, շարունակական բժշկական զարգացում, դեղարտադրություն և այլն: Գործընկերները քննարկել են փոխպատվաստման բնագավառում Բելառուսի կողմից իրավական և փորձագիտական աջակցության հնարավորությունները: Միաժամանակ, կողմերը դիտարկել են Հայաստանի քաղաքացիների համար Բելառուսում բուժօգնություն կազմակերպելու հարցը` հաշվի առնելով ԱՊՀ երկրների միջև ստորագրված համաձայնագիրը: Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բելառուսի Հանրապետական ուռուցքաբանության գիտական կենտրոն, Բելառուսի մանկական ուռուցքաբանության, արյունաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոն, տեղում ծանոթացել վերջիններիս ձեռքբերումներին:
Անցկացման ժամանակը

2019-01-30 11:31:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003