Առողջապահության նախարարությունում կայացել է նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հերթական հանդիպումը քաղաքացիների հետ: Հանդիպմանը մասնակցած քաղաքացիները դիմել են թե՛ բուժական և թե՛ ծառայողական հարցերով: Ընդունելությանը գրանցվել և մասնակցել է 17 քաղաքացի, որոնց մեծ մասը դիմել է սրտի վիրահատության վճարը զեղչելու խնդրանքով: Լսելով քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը` նախարարի գլխավորած հանձնաժողովը խորքային քննարկել է յուրաքանչյուր քաղաքացու խնդիրը: Արսեն Թորոսյանի կողմից քաղաքացիների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ, ինչպես նաև բարձրացված խնդիրներին ընթացք տալու նպատակով եղել են գրավոր և բանավոր հանձնարարականներ: Արդյունքում` 13 քաղաքացու հարց դրական լուծում է ստացել, իսկ 4-ի դիմումները լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն:
Անցկացման ժամանակը

2018-11-29 13:42:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003