Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նախարարության անձնակազմի հետ անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որի ընթացքում ոլորտային պատասխանատուները ներկայացրել են իրականացված, ընթացիկ և նախատեսվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել ծննդատներին մակարդակներ շնորհելու գործընթացին, ինչը կբարելավի մատուցվող ծառայությունների որակը, կկրճատվեն մայրական մահացության դեպքերը: Ներկայացվել է սուր իշեմիկ ինսուլտի ծրագիրը, որը զգալիորեն կնվազեցնի հաշմանդամությունը և մահացությունը: Նախարարը հետարքրքվել է նաև գրիպի պատվաստումների ընթացքով և բյուջետային տարվա ամփոփմամբ, ինչպես նաև 2019 թվականի բյուջեում ներառված ծրագրերի նախապատրաստական աշխատանքներով: Միաժամանակ, քննարկվել է հեպատիտ C-ի կանխարգելման և բուժման կազմակերպման, ինչպես նաև հիվանդների ռեեստր ստեղծելու հնարավորությունը: Արսեն Թորոսյանը հանձնարարել է դիտարկել և առաջարկություն ներկայացնել 2019-ից հեպատիտ C-ի դեղորայքային բուժման ազգային ծրագիր ներդնելու հարցը` առայժմ շուրջ 1000 հիվանդի համար:
Անցկացման ժամանակը

2018-11-27 14:24:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003