ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է առաքելության այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի առողջապահական թիմին` ղեկավար Ադաննա Ճուկվումայի գլխավորությամբ։ Կողմերը քննարկել են «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի առաջընթացը, Սևանի և Արտաշատի բժշկական կենտրոնների հաջողությամբ շահագործման հանձնումը, ինչպես նաև հաջորդիվ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և Վայոց Ձորի մարզում նախատեսվող բժշկական նոր կենտրոնների նախագծման աշխատանքները: Ընդգծվել է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված սքրինինգային ծրագրի կարևորությունը, առաջընթացը և առկա խնդիրները: Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավարը բարձր է գնահատել նշված ծրագրերի իրականացումը Հայաստանում և պատրաստակամություն հայտնել աջակցելու նաև համակարգային բարեփոխումներին։ Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել երկար տարիների համագործակցության և համակարգային ծրագրերին աջակցելու համար։
Անցկացման ժամանակը

2018-11-17 11:18:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003