«Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և հսկողության ոլորտում ներդրումները հիմնավորող փաստարկներ. առաքելություն Հայաստան» շրջանակում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության օժանդակությամբ, իրականացնում են համատեղ գլոբալ ծրագիր: Թեմայի վերաբերյալ այսօր, առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում: Հանդիպմանը մասնակցել են, ԱՀԿ կենտրոնական գրասենյակի աշխատակից Ալեքսեյ Կուլիկովը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը, ՄԱԶԾ-ի ներկայացուցիչ Դանիել Գրաֆթոնը, ԱՀԿ խորհրդատու Աննա Կոնցևայան, կրտսեր տնետսագետ Դենիս Ֆեդիևը, նախարարության և Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ: Ծրագիրը նպատակ ունի խթանելու ՈՎՀ դեմ պայքարին ուղղված միջգերատեսչական միջոցառումների իրականացումը` մշակելու ՈՎՀ կանխարգելման, բուժման և հսկողության ոլորտում անելիքները, գնահատելու ծախսարդյունավետությունը: Հյուրերը առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին ներկայացրել են, թե ինչպիսի տնտեսական մոդելի կիրառման միջոցով է հնարավոր իրակնացնել ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես արյան շրջանառության, շաքարային դիաբետի, չարորակ նորագոյացությունների հետ կապված հիվանդությունների բեռի գնահատումը: «Սա շատ կարևոր հիմք է, հստակ երևում է պատկերը այս հիվանդությունների տնտեսական բեռի, և թե ինչպիսի միջոցառումներ պետք է իրականացվեն այդ հիվանդությունների նվազեցման կապակցությամբ»,- շեշտել է Արսեն Թորոսյանը: Առաքելության շրջանակում աշխատանքային հանդիպումներ են եղել ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի, տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանասների նախարարությունների և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մասնագետների հետ: ՈՎՀ կանխարգելման և հսկողության հարցերով տեղի է ունեցել նաև կլոր սեղան քննարկում:
Անցկացման ժամանակը

2018-11-16 10:12:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003