Վրաստանի Հանրապետության տարածքով այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ իրենց հետ անձնական օգտագործման համար դեղեր վերցնելիս նկատի ունենան, որ մի խումբ դեղերի շրջանառությունը թույլատրվում է Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, սակայն արգելված է Վրաստանի Հանրապետությունում: Տարանցիկ ուղևորների մոտ այդ դեղերը հայտնաբերելու դեպքում քաղաքացիները կարող են ենթարկվել խոշոր տուգանքների կամ քրեական պատասխանատվության: Ստորև ներկայացնում ենք այն դեղերի ցանկերը, որոնց շրջանառությունն արգելված է Վրաստանի Հանրապետությունում: Խդիրներից խուսափելու համար հորդորում ենք Վրաստանի տարածքով ճամփորդելիս զերծ մնալ ցանկերում ընդգրկված դեղերի առկայությունից: Նյութի աղբյուր՝ moh.am
Անցկացման ժամանակը

2018-06-06 11:12:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003