Կոնֆերանսի թեման «Սրտի Իշեմիկ հիվանդության ախտորոշման և բուժման լավագույն պրակտիկաները» PHILIPS Ընկերությունը` Հայկական սրտաբանների սսոցիացիայի և Ինտերվենցիոնալ սրտաբանության և ներանոթային վիրաբուժության հայկական ասոցիացիայի հետ համատեղ, հրավիրում է մասնակցել կլինիկական կոնֆերանսին, որը կկայանա 2017 թ. մարտի 31-ին: Կոնֆերանսը նաև ուղղորդվում է Սթրես-ԷԽՈ live-scan-ով էքսպերտների հետ: Հատուկ հրավիրված հյուրերը. Ռոման Գոլոշապով-Ակսենով Մոսկովյան շրջանի ԱՆ Ռենտգենվիրաբուժության գլխավոր մասնագետ, Կենտրոնական քաղաքային կլինիկական հիվանդանոցի (ք. Ռեուտով) ռենտգենվիրաբուժության ախտորոշման և բուժման մեթոդների բաժնի վարիչ, ՌԴ ԺԲՀ սրտանոթային վիրաբուժության ամբիոնի դոցենտ: Օլգա Տերեշինա Սամարայի պետական բժշկական համալսարանի կլինիկայի ֆունկցիոնալ և ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունքի վարիչ: Շահեն Խաչատրյան Ինտերվենցիոնալ սրտաբանության և ներանոթայինվիրաբուժության հայկական ասոցիացիայի նախագահ, Քանկոր ԲԿ տնօրեն Մատչին Յուրի, բ.գ.դ. ՌԴ ԱՆ ՌՍԳԱՀ (РКНПК) ռենտգենոէնդովասկուլյար եղանակով աշտորոշման և բուժման լաբորատորիայի ղեկավար, ինտերվենցիոն սրտաբան, ներանոթային ՈՒՁՀ մասնագետ: Համագումարին ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան, «Էրեբունի» ԲԿ այնհետաձգելի սրտաբանության բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը: Ելույթ կունենան նաև. Պավել Վաշիլան. PHILIPS ընկերության բժշկական սարքավորումների կլինիկական գլխավոր մասնագետ, Մերուժան Սաղաթելյանը. «էրեբունի» ԲԿ, Անգիոգրաֆիայի և միջամտական սրտաբանության բաժանմունքի վարիչ, ինտերվենցիոն սրտաբան, Դենիս Նեստերովը. բ.գ.թ., PHILIPS ընկերության ուլտրաձայնային ախտորոշնան կլինիկական գլխավոր մասնագետ, ուլտրաձայնային ախտորոշման բժիշկ Մարինա ՊԵտրոսյանը. բ.գ.դ., «Իզմիրլյան» ԲԿ, թոքաբան: Մասնակիցներին կշնորհվեն ՇՄՁ կրեդիտներ: Հերթագրվելու համար զանգահարել. +374 10 57 16 10; +374 91 57 16 10 Մասնակցության վճարը Մինչև մարտի 1-ը` 30 000 ՀՀ դրամ Մարտի 1-ից հետո` 40 000 ՀՀ դրամ Տեղերը խիստ սահմանափակ են
Անցկացման ժամանակը

2017-03-31 14:19:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003