Գլխավոր Դեղամիջոցներ Բարբիտուրատներ

Ֆենոբարբիտալ Բարբիտուրատները պատկանում են քնաբեր դեղամիջոցների շարքին և դոզա-կախյալ եղանակով կարող են առաջացնել հակացնցումային էֆեկտ և առավել կիրառելի են որպես հակաէպիլեպսային դեղեր: Ազդեցության մեխանիզմը: Ֆենոբարբիտալը ազդում է ԳԱԿԹ ընկալիչների վրա և այդ ճանապարհով խթանում է հետսինապսային ԳԱԿԹերգիկ արգելակումը: Նրա ազդեցության տակ մեծանում է քլորային անցուղիների բացման տևողությունը և ոչ թե հաճախականությունը: Բուժիչ դեղաչափերով ավելի թույլ է ազդում դանդաղ կալցիումական անցուղիների վրա ի տարբերություն մյուս բարբիտուրատների, որով էլ բացատրվում է քնաբեր ազդեցության գրեթե բացակա յությունը (չեն ընկճվում ակտիվացնող նյարդամիջնորդանյութերի ձերբազատումը):

Ֆարմակոկինետիկան: Ներքին ընդունման ժամանակ ֆենոբարբիտալը ներծծվում է ամբողջությամբ, սակայն դանդաղ: 40-60%-ով կապվում է արյան սպիտակուցների հետ: Լավ է կապվում նաև հյուսվածքների, այդ թվում նաև՝ գլխուղեղի սպիտակուցների հետ: Մոտ 1/4-ը անփոփոխ դուրս է գալիս մեզի միջոցով /արտազատումը կախված է մեզի թթվայնությունից/, իսկ մնացած մասը նյութափոխանակության է ենթարկվում լյարդի միկրոսոմալ ֆերմենտների ազդեցությանտակ: Կրկնվող ներմուծումների ժամանակ ֆենոբարբիտալը նպաստում է միկրոսոմալ ֆերմենտների ինդուկցիային: Կողմնակի ազդեցությունները: Հաճախակի հանդիպող կողմանկի ազդեցություններից է քնկոտությունը: Բուժման սկզբնական շրջանում այն զարգանում է գրեթե բոլոր հիվանդների մոտ, սակայն ժամանակի ընթացքում նրա հանդեպ զարգանում է ընտելացում: Գերդեղաչափման դեում հնարավոր է նիստագմ և ատաքսիա: Երեխաների մոտ ֆենոբարբիտալը կարող է առաջացնել գրգռվածություն և գերակտիվություն, իսկ մեծահասակների մոտ՝ անհանգստություն և գիտակցության մթագնում: Կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ և ցանավորում: Հնարավոր է հիպոպրոթրոմբինեմիա /զուգորդում են վիտամին Կ-ի հետ/, մեգալոբլաստային անեմիա /ֆոլաթթու/ և օստեոմալյացիա /վիտամին Դ/: Կիրառումը: Կիրառում են գեներալիզացված տոնիկո-կլոնիկ և պարցիալ – ֆոկալ (առանց ցնցումների, սակայան գիտակցության կարճատև մթագնումով) ցնցումների ժամանակ:

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003