Գլխավոր Դեղամիջոցներ Գուանֆացին

Կլոնիդինի նման, գուանֆացինը կենտրոնական α-ադրենընկալիչների խթանիչ է, ինչի շնորհիվ նվազեցնում է սիմպաթային նյարդային համակարգի ակտիվությունը: Բացի դրանից, կլոնիդինի նման արգելակում է սիմպաթային նյարդային վերջավորություններից նորադրենալինի ձերբազատումը և ուժեղացնում վագուսային ռեֆլեքսները: Դեղի այս ազդեցությունները միջնորդավորվում են α-ադրենընկալիչներով և կարող են ընկճվել α-ադրենապաշարչներով: Դրա հետ մեկտեղ, գուանֆացինի հակագերճնշումային ազդեցությունը տարբերվում Է կլոնիդինի ազդեցությունից, իր ակտիվությամբ այն զգալիորեն (7-10 անգամ) զիջում Է կլոնիդինին: Հնարավոր Է, որ այն կենտրոնական նյարդային համակարգում իր ազդեցության տեղակայումով ևս տարբերվում է կլոնիդինից:

Գուանֆացինը կլոնիդինի նման արագ և լիովին ներծծվում է ստամոքսաաղիքային համակարգում: Օրգանիզմում նրա դուրսբերման կիսապարբերությունը կազմում է 21 ժամ (ներքին րնդունման դեպքում) Օրգանիզմից հեռացվում է մեզով (ներմուծված դեղաչափի 80%-ը): Կլինիկական հետազոտությունների տվյալները վկայում են այն մասին, որ գուանֆացինն օժտված է բարձր արդյունավետությամբ գերճնշումային հիվանդության չափավոր և ծանր ձևերի ժամանակ: Կողմնակի ազդեցությունները համանման են կլոնիղինի կողմնակի ազդեցություններին:

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003