Գլխավոր Դեղամիջոցներ Գիդանտոիններ

Ֆենիտոին /դիֆենին/ Հանդիսանում է արդյունավետ հակացնցումային դեղ բոլոր մասնակի և գեներալիզացված տոնիկո-կլոնիկ ցնցումների ժամանակ, սակայն անարդյունավետ է աբսանսների դեպքում: Ազդեցության մեխանիզմը: Ֆենիտոինի ազդեցության հիմքում ընկած է նատրիումական անցուղիների ինակտիվ վիճակի երկարացումը , որի արդյունքում նվազում է գործողության պոտենցիալի զարգացման հաճախականությունը: Բուժականը 5-10 անգամ գերազանցող դեղաչափերով ֆենիտոինը պոտենցում է ԳԱԿԹ-էրգիկ արգելակումը: Ֆարմակոդինամիկան: Ֆենիտոինի հակացնցումային ակտիվությունը չի ուղեկցվում ԿՆՀ-ի ընդհանուր ընկճմամբ: Գերդեղաչափումը կարող է առաջացնել գրգռվածություն, իսկ մահացուին մոտ դեղաչափերը՝ դեցերեբրացիոն կարկամություն: Ֆենիտոինի համար հատկանշական է այն, որ էլեկտրական հոսանքով առաջացված տոնիկո-կլոնիկ ցնցումների ժամանակ այն զգալիորեն՝ ընհուպ մինչև անհետացումը ընկճում է տոնիկ փուլը, սակայն զգալիորեն ուժեղացնում և երկարեցնում է կլոնիկ փուլը: Ֆարմակոկինետիկան: Ֆենիտոինը հանդիսանում է ջրում վատ լուծվող թույլ թթու; Ներքին ընդունման կամ մ/մ ներմուծման դեպքում ներծծումը դանդաղ է տեղի ունենում և ոչ լիարժեք: 90%-ով կապվում է արյան ալբումինների հետ: Լավ է ներթափանցում արյուն-ուղեղային պատնեշով: Ցիտոքրոմ P-450-ի մասնակցությանմբ լյարդում ենթարկվում է կենսաձևափոխման: Ֆենիտոինի հետ մի շարք դեղերի զուգորդված նշանակման դեպքում հնարավոր է դեղաբանական անհամատեղեիության զարգացում ֆարմակոկինետիկայի մակարդակում: Այսպես. վալպրոաթթուն մրցակցային ճանապարհով ընկճում է ֆենիտոինը կապումը ալբումինների հետ, ինչպես նաև՝ կենսաձևափոխումը լյարդում, որի հետևանքով արյան մեջ մեծանում է ազատ ֆենիտոինի կոնցենտրացինան հետևբար և՝ կողմնակի էֆեկտները: Կողմնակի ազդեցությունները: Կողմնակի ազդեցությունները հիմնականում կախված են դեղաչափից, ընդունման ուղուց և տևողությունից; Կարող են դիտվել առիթմիաներ, զարկերակային ճնշման անկում, ուղեղիկայային և վեստիբուլյար խանգարումներ, ուղեղիկի ատրոֆիա, հոգեկան խանգարումներ, մարսողական խանգարումներ, լնդերի գերաճ՝ առավել հաճախ հանդիպում է երեխաների մոտ, պայմանավորված է կոլագենի մետաբոլիզմի խանգարումներով, ատամներից զուրկ լնդային հյուսվածքը գերաճի չի ենթարկվում, մեգալոբլաստային անեմիա, օստեոմալյացիա: Հազվադեպ կարող է դիտվել մաշկի, ոսկրածուծի, լյարդի ախտահարումներ, հնարավոր է ալերգիկ բնույթի:

ֆենիտոինը առաջացնում է էնդոկրին խանգարումներ՝ ընկճում է հակամ իզաոուղ հորմոնի սեկրեցիան գերձերբազատման պայմաններում, ընկդում է ինսուլինի սեկրեցիան՝ առաջացնելով հիպերգլիկեմիա և գլյուկոզուրիա: Առաջացնում է վիտամին Դ-ի նյութափոխանակության խանգարում և ընկճում է կալցիումի ներծծումը աղիներից՝ առաջացնելով օստեոմալյացիա՝ հիպոկալցիեմիայով և հիմնային ֆոսֆատազի մակարդակի բարձրացմամբ: Օստեոմալյացիայի հիմքում կարող է ընկած լինել նաև վիտամին Կ-ի նյութափոխանակության խաթարման հետևանքով ոսկրային հյուսվածքում կալցիումի նյութափոխանակության մեջ կարևոր դեր խաղացող վիտամին Կ-կախյալ սպիտակուցների մակարդակի նվազումը: Հնարավոր է նեյտրոպենիա, լեյկոպենիա, թրոմբոցիտոպենիա , ագրանուլոցիտոզ: Կիրառումը: 1. Էպիլեպսիա պարցիալ և գեներալիզացված կլոնիկո-տոնիկ ցնցումներ, 2. Եռորյակ նյարդի նևրալգիա, 3. առիթմիաներ:

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003