Ամինազին, լարգակտիլ, պլեգոմազին, քլորպրոմագին, հիբերնալ, կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող դեղանյութ։ Ամինազին նվազեցնում է տագնապի և անհանգստության զգացումը, սահմանափակում շարժողական ակտիվությունը, թուլացնում կմախքային մկանների լարվածությունը, նպաստում ջերմություն իջեցնող և հակափսխեցուցիչ դեղանյութերի ազդեցության հասունացմանը։

Ամինազինի սինթեզով հիմք դրվեց հոգեկան հիվանդությունների քիմիաբուժությանը։ Օգտագործվում է հոգեկան գրգռվածության, սուր և քրոնիկական պսիխոզների (մասնավորապես՝ շիզոֆրենիայի) դեպքում։ Ամինազինի փոքր դոզաները կանխում են տարբեր ծագում ունեցող սրտխառնոցը և փսխումը։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003