Գլխավոր Դեղամիջոցներ Գլիկոզիդներ

Գլիկոզիդներ, բուսական, հազվադեպ կենդանական ծագում ունեցող օրգանական միացություններ։ Շատ բույսեր կուտակում են քիմիական միացությունները ոչ ակտիվ գլիկոզիդների ձևով։ Հետագայում ֆերմենտային հիդրոլիզի միջոցով այս միացությունների գլյուկոզային հատվածը ճեղքվում է. միացությունները դառնում են հասանելի օգտագործման համար։

Գլիկոզիդներում ածխաջրերի (գլիկոն) և ոչ շաքարատիպ (ագլիկոն) մնացորդները միմյանց հետ միացած են թթվածնի, ազոտի կամ ծծմբի ատոմներով։ Գլիկոնի կամ նրա օքսիդային օղակի մեծությունից կախված գլիկոզիդները լինում են գլյուկոզիդներ, ֆրուկտոզիդներ, մալտոզիդներ, ֆուրանոզիդներ, պիրանոզիդներ և այլն։ Ագլիկոն կարող են լինել սպիրտների, ֆենոլների, ցիանիդրինների, ստերոիդների կամ ծծումբ պարունակող միացությունների մնացորդներ։ Գլիկոզիդների ջրում և սպիրտներում լավ լուծվող, սովորաբար չեզոք, դառը համով, բյուրեղային նյութեր են։ Հեշտությամբ ենթարկվում են էնզիմատիկ և թթվային հիդրոլիզի՝ առաջացնելով ածխաջուր և ագփկոն։ Գլիկոզիդները կենսաբանական ակտիվ միացություններ են, որոնցից ստրոֆանաինը, ցիմարինը, սինիգրինը և այլն օգտագործվում են որպես դեղամիջոցներ։ Հայաստանի բուսականությունը հարուստ է գլիկոզիդներ պարունակող բույսերով։ Առաջին գլիկոզիդը՝ ամիգդալինը, նկարագրել են ֆրանսիացի քիմիկոս Պիեռ Ժան Ռոբիկը և Անտուան Բուտրոն-Շարլարը 1830 թվականին:

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003