Գլխավոր Դեղամիջոցներ Անոթալայնիչ

Անոթալայնիչ դեղամիջոցների և դեղանյութերի ներմուծումն օրգանիզմ լայնացնում է արյան անոթները և իջեցնում արյան ճնշումը։

Ըստ ազդեցության մեխանիզմների լինում են՝ անուղղակի ազդեցություն ունեցող անոթալայնիչ դեղամիջոցներ (մենթոլ, վալիդոլ, պախիկարպին, ապրոֆեն), որոնք ընդհատում են սիմպաթիկ համակարգի անոթասեղմիչ ներգործությունը, ուղղակի ազդեցություն ունեցող անոթալայնիչ դեղամիջոցներ (նիտրիտներ, թեոբրոմին, պապավերին, դիբազոլ), որոնք անմիջական ներգործություն ունեն մկանաթելերի կծկման վրա. անոթաշարժ կենտրոնի տոնուսն իջեցնող անոթալայնիչ դեղամիջոցներ (քլորալ, հիդրատ, սալսոլին)։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003