Գլիցին, ամինաքացախաթթու, գլիկոկոլ, NH2CH2COOH, ալիֆատիկ շարքի պարզագույն ամինաթթու։

Անգույն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 232-236 °C (քայքայվելով), խտությունը՝ 1595 կգ/մ3 (15 °C)։ Լուծվում է ջրում (100գ-ում՝ 25 գ Գլիցին, 15 °C-ում), սպիրտում, իսկ եթերում չի լուծվում։ Հիմքերի և թթուների հետ առաջացնում է աղեր, շատ կատիոնների հետ՝ կոմպլեքս միացություններ, N-տրիալկիլ տեղակալված Գլիցինի ներքին աղերը կոչվում են բետաիններ։ Բազմաթիվ բուսական և կենդանական սպիտակուցներ պարունակում են Գլիցին, որը մասնակցում է կենսասինթեզին։ Ստացվում է մետաքսի ֆիբրիոնի կամ կենդանական սոսնձի հիդրոլիզից, իսկ արհեստական ճանապարհով՝ քլորքացախաթթվի և ամոնիակի փոխազդմամբ։ Օգտագործվում է բուֆերային լուծույթներ պատրաստելու, արծաթը և պղինձը քանակապես որոշելու համար ն օրգանական սինթեզում։ Գլիցին են անվանում նաև լուսանկարչության մեջ որպես հայտածիչ օգտագործվող պարաօքսիֆենիլամինաքացախաթթուն (օքսիֆենիլգլիցին)։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003