Բորբոքային պրոցեսների ժամանակ, երբ նկատվում է միջին ուժգնության ցավեր և ջերմության բարձրացում: (Հենաշարժիչ համակարգի հիվանդություններ, այդ թվում նաև հոդերի բորբոքում, գլխացավեր, հետօպերացիոն շրջանի ցավեր, գինեկոլոգիական, ուրոլոգիական և անոթային հիվանդություներ):

Չի թույլատրվում օգտագործել՝ ստամոքս-աղիքային գոտու սուր արյունահոսությունների ստամոքսի և 12-մատնյա աղիքի բորբոքման երիկամների ֆունկցիայի ծանր խանգարման հղիության կրծքով կերակրման պատրաստուկի նկատմամբ գերզգայունության (այլ հակաբորբոքային պատրաստուկների նկատմամբ նյունպես) դեպքում Օգտագործման եղանակները և չափաբաժինները Նիմեսիլը նշանակում են միայն մեծերին: Միջին չափաբաժինն է 100մգ, օրը 2անգամ: Անհրաժեշտության դեպքում չափաբաժինը կարելի է ավելացնել կախված վիճակի ծանրությունից և պատրաստուկի արդյունավետությունից: Տարեց հիվանդների համար չափաբաժինը ընտրվում է անհատապես: Նիմեսիլը պետք է ընդունել ուտելուց հետո: Հատիկները պետք է լուծել 250 մլ ջրում: Այլ ազդեցություններ Մարսողական համակարգում՝ այրոց, սրտխառնոց, ցավեր ստամոքսի շրջանում Կենտրոնական նյարդային համակարգում՝ գլխացավեր, գլխապտույտներ, քնկոտություն Ալերգիկ ռեակցիաներ՝ մաշկի ցան, էրիտեմա, ուրտիկարիա Այլ՝ օլիգուրիա, հեղուկի կուտակում օրգանիզմում, տեղային կամ համակարգված այտուցներ, բացառիկ դեպքերում տրոմբոցիտների նվազում: Պահպանել չոր և մութ տեղերում: Պահպանման ժամկետը 2 տարի:

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003