Գլխավոր Հիվանդություններ Քթի քչփորում

Քթի քչփորում, ռունգերից չորացած քթի լորձունգը մատով դուրս հանելու մարդկային սովորություն։ Չափավոր քչփորումը որպես նորմայից շեղում չի դիտարկվում, սակայն այդ գործով չափազանց զբաղվելը կարող է վկայել մարդու հոգեկան խանգարման մասին։ Հիվանդագին քչփորման համար հաճախակի օգտաոգործվում է ռինոտիլլեքսոմանիա (լատ.՝ rhinotillexomania) եզրը։ Երկարատև քչփորումը կարող է քթից արյունահոսություն կամ ավելի լուրջ վնասվածքներ առաջացնել։

«Քիթ քչփորել» արտահայտությունը օգտագործվում է անիմաստ և աննպատակ ժամանացի փոխաբերական նկարագրման համար։ Ֆիզիոլոգիական հիմքերը Քիթը շչչառության և հոտառության կարևոր ֆիզիոլոգիական գործառույթ է կատարում։ Նրա ներքին հարթությունը ցածկված է էպիթելային հյուսվածքով, որի երեսին էլ գտնվում քթի լորձունգը։ Հոտառական ընդունիչներից բացի քթի մեջ են գտնվում բացմաթիվ զգայողական վերջույթներ։ Կողմնակի մասնիկների քթի մեջ ընկնելը կամ չորացած լորձունգը գրգռում են զգայողական ընդունիչները և փռշտացնող ռեֆլեքս են առաջացնում։ Օրգանիզմին հարկավոր է պահել քթի խոռոչ մաքրության մեջ։ Այդ իմաստով քթի քչփորումը ֆիզիոլոգիապես արդարացված գործընթաց է։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003