Գլխավոր Հիվանդություններ Ատամների ոսկրափուտ

Ատամների ոսկրափուտ տարածված հիվանդություն (լատ.՝ caries dentium՝ նեխում), որի դեպքում ատամի կարծր հյուսվածքները փափկում և քայքայվում են՝ առաջացնելով խոռոչ։ Առաջանում է երիտասարդ տարիքում։ Պատճառ Պատճառները ոսկրի կամ վերնոսկրի սնուցման խանգարումը և վարակական պրոցեսներն են, որոնք հանգեցնում են ոսկրի մեռուկացման։ Ախտահարված օջախները հետագայում ներծծվում են կամ պոկվում՝ առաջացնելով ոսկրի արատ (խոց)։ Ոսկրափուտով կարող են ուղեկցվել առանձնահատուկ բորբոքային մի քանի պրոցեսներ (օրինակ, տուբերկուլոզը, սիֆիլիսը)։ Երեխաների ատամներից հաճախ ախտահարվում են առաջին մնայուն մեծ աղորիքները։ Հիվանդության պատճառները վերջնականապես պարզված չեն։ Հաստատված է, որ ատամների ոսկրափուտին նպաստում է ոչ ճիշտ սնուցումը, մեծ քանակությամբ շաքարի օգտագործումը, քաղցր խմորեղենը, սննդում վիտամինների, կալցիումի և ֆոսֆորի անբավարարությունը, սննդի օրաբաժնում հում բանջարեղենի և մրգերի (որոնք ծամելիս ատամներն ինքնամաքրվում են) բացակայությունը։ Նպաստում է նաև ատամների վատ խնամքը։ Ատամները պտղի օրգանիզմում սաղմնադրվում են ներարգանդային կյանքի 6-8-րդ շաբաթում, ուստի երեխաների ատամների ոսկրափուտին նպաստում են հղիության ընթացքում մոր ոչ ճիշտ սնուցումը և կրած հիվանդությունները։ Աշխարհագրական որոշ շրջանների բնական ջրերում և հետևապես խմելու ջրում նկատվում է ֆտորի անբավարարություն, որի հետևանքով ատամների ոսկրափուտով երեխաների հիվանդացությունը բարձր է։ Ատամների ոսկրափուտի արագ խորացումը, հատկապես մանկական տարիքում, նկատվում է նաև տենդային և ծանր վարակիչ հիվանդությունների, սննդում վիտամինների անբավարարության ժամանակ, ինչպես նաև սեռական հասունացման (հատկապես՝ աղջիկների) շրջանում։ Հաճախ ատամների ոսկրափուտի առաջացումը կապված է հղիության հետ, որը պայմանավորված է կնոջ օրգանիզմի ֆիզիոլոգիական վերակառուցմամբ, ներզատիչ գեղձերի գործունեության փոփոխություններով, նյութափոխանակության խանգարումներով, ինչպես նաև պտղի կմախքի կառուցման համար անհրաժեշտ կալցիումի բարձր պահանջով։

Զարգացում Ոսկրափուտի զարգացման մեխանիզմները և կլինիկական դրսևորման ձևերը տարբեր են և պայմանավորված նրա պատճառներով, օջախի տեղադրությամբ և այլն։ Ոսկրի սուր բորբոքային պրոցեսների (օրինակ, օստեոմիելիտի) դեպքում, երբ ոսկրում զարգանում է թարախի օջախ, ոսկրափուտն ընթանում է ընդհանուր թունավորման երևույթներով, և ոսկրն արագ քայքայվում է։ Ախտանիշներ Ատամների ոսկրափուտի սկիզբը սովորաբար մնում է աննկատ, քանի որ այն ընթանում է գրեթե անախտանշան, երբեմն միայն կարելի է ատամի պսակի վրա նշմարել կրանման կամ դեղնավուն բիծ, որն արծնի՝ ատամի մակերեսային և ամենակարծր հյուսվածքի փոփոխության նշան է։ Հետագայում այդ հատվածում արծնը փափկում է, որը, որպես կանոն, բժիշկը կարող է հայտնաբերել միայն ատամնաբուժական հատուկ գործիքով։ Այդպիսի թերությունը կոչվում է մակերեսային ոսկրափուտ։ Այդ շրջանում ատամում առաջանում է ցավային զգացողություն քաղցրից, թթվից և ատամները խոզանակով մաքրելիս։ Ոսկրափուտն, աստիճանաբար խորանալով, ախտահարում է գենտինը (միջին ոսկրափուտ)։ Հետագայում ատամի գենտինը փափկում է, ատամը ցավում է ոսկրափուտային խոռոչը սնունդ ընկնելիս, սառից, տաք ջրից։ Գրգռիչը հեռացնելուց հետո ատամի ցավն անմիջապես անցնում է (խորը ոսկրափուտ)։ Ժամանակին բժշկի չդիմելու և ոսկրափուտի խորացումը չկանխելու դեպքում արծնի և գենտինի քայքայմանը մասնակցող մանրէները թափանցում են ատամի կակղենի և առաջացնում կակղենու բորբոքում։ Վերջինս չբուժելու դեպքում հետագա բարդությունների՝ ատամի արմատը շրջապատող հյուսվածքի բորբոքման (հարատամնաբորբի) պատճառ է դառնում։ Դպրոցական տարիքի երեխաների կաթնատամների և մնայուն ատամների ոսկրափուտն ընթանում է ավելի արագ, քան հասուն մարդկանցը։ Ատամը քայքայվում է 1-1,5 տարվա ընթացքում, արագ առաջանում են բարդություններ, երբեմն քայքայումը շարունակվում է նաև ատամնալիցքի տակ։ Դա պայմանավորված է երեխաների ատամների կրակալման անբավարարությամբ և մանրէների ազդեցության հանդեպ անկայունությամբ։ Բուժում Բուժումը հակաբորբոքային (անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ և այլն), հակասիֆիլիսային, հակատուբերկուլոզային դեղամիջոցներ։ Հաճախ՝ վիրաբուժական միջամտություն։ Բուժում է ստոմատոլոգը։ Այն հարկավոր է սկսել որքան հնարավոր է արագ, մինչև ոսկրափուտային խոռոչի առաջացումը. կարելի է ժամանակին հայտնաբերել կանխարգելիչ զննումներով։ Բուժում են՝ ատամի ոսկրափուտային խոռոչը հատուկ մշակելով և ատամնալիցք անելով։ Կանխարգելումը հարկավոր է սկսել դեռևս հղիության շրջանում, անհրաժեշտ է կանխել և ժամանակին բուժել հղի կնոջ հիվանդությունները, սնունդն ապահովել անհրաժեշտ քանակությամբ սպիտակուցներով, ճարպերով, ածխաջրերով, վիտամիններով և հանքային աղերով՝ հատկապես կալցիումով և ֆոսֆորով, որոնք ծախսվում են պտղի կմախքի կառուցման վրա և կարևոր են հղի կնոջ օրգանիզմում նյութափոխանակության համար։ Այս բոլորը խիստ կարևոր են ատամների ճիշտ սաղմնավորման և հետագա ձևավորման համար։ Զանգվածային կանխարգելման հիմնական ձևը արտադրությունում աշխատող մարդկանց որոշակի խմբերի, դպրոցական, մանկապարտեզի երեխաների, հղի կանանց բերանի խոռոչի հիվանդությունների բուժումն է։ Բերանի խոռոչի բուժումը բնակչության դիսպանսերացման բաժիններից է։ Խմելու ջրում ֆտորի անբավարարության դեպքում կատարում են ջրի ֆտորացում (ատամները մշակում ֆտորային մածուկներով, նշանակում հակաոսկրափուտային սննդակարգ), իսկ ավելցուկի դեպքում (կարող է քայքայել արծնը)՝ ջրի աղբյուրների ֆտորազերծում։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003