Դեղնախտ, աչքի սպիտապատյանի և լորձաթաղանթների դեղին գունավորում՝ կապված հյուսվածքներում բիլիռուբինի՝ լյարդում առաջացող լեղապիգմենտի կուտակման հետ:Բիլիռուբինի նորմալ կոնցենտրացիան արյան պլազմայում 1.2 մգ/դԼ է։ 3 մգ/դԼ-ից բարձր կոնցենտրացիան բերում է դեղնախտի: Տեսակներ Առաջացման պատճառներից և մեխանիզմից կախված՝ տարբերում են լյարդային (պարենքիմային), մեխանիկական և արյունատարրալուծական դեղնախտ։ Ըստ առաջացման մեխանիզմի, դեղնախտը լինում է մի քանի տեսակ։ Նախալյարդային (պրեհեպատիկ) դեղնախտը, բնորոշվում է շրջանառվող արյան մեջ ազատ բիլիռուբինի քանակի ավելացումով, որը պայմանավորված է արյան Էրիթրոցիտների քայքայման ուժեղացմամբ (հեմոլիտիկ դեղնախտ) և բիլիռուբինը գլյուկուրոնաթթվի հետ կապող ֆերմենտների բնածին կամ ձեռքբերովի պակասությամբ։ Հեմոլիտիկ դեղնախտը հանդիպում է նորածինների հեմոլիտիկ հիվանդության և հեմոլիզող թույներով թունավորվելու դեպքերում։ Բնորոշ է բիլիռուբինի փոխանակային նյութերի արտազատման ուժեղացումը մեզով (ուրոբիլին) և կղանքով (ստերկոբիլին)։ Դեղնախտի շարքին եև պատկանում նաև նորածինների դեղնախտը, կորիզային դեղնախտը և պատանեկաև դեղնախտը, երբ խանգարվում է բիլիռուբինի յուրացումն ու կապումը (առանց լյարդի բջիջների ախտահարման)։ Լյարդային (պարենքիմատոզ) դեղնախտը կապված է լյարդի օրգանական, վարակական, մակաբուծական ախտահարումների, թունավորումների հետ և պայմանավորված է լեղայիև ու արյան մազանոթայիև ցանցի բերանակցումով, լեղու ներլյարդայիև կանգով (լյարդի բորբոքմաև դեպքում)։ Լյարդային դեղնախտ Լյարդային դեղնախտը հաճախ առաջանում է վիրուսային լյարդաբորբի կամ քրոնիկական, ալկոհոլամոլության ժամանակ։ Խախտվում է բիլիռուբինի առաջացումը և արտազատումը դեպի աղիքներ. կղանքն անգունանում է, մեզը՝ մգանում։ Մեխանիկական դեղնախտ Մեխանիկական դեղնախտը առաջանում է լեղուղիներում լեղու կանգից, օրինակ, երբ ընդհանուր լեղածորանը խցանվում է քարով, լեղին չի անցնում աղիքներ, և արյան մեջ ավելանում է բիլիռուբինը։ Մեխանիկական դեղնախտի ժամանակ կղանքն անգույն է, մեզը՝ մուգ, նկատվում է նաև մաշկի քոր։ Արյունատարրալուծական դեղնախտ Արյունատարրալուծական դեղնախտը պայմանավորված է արյան մեջ էրիթրոցիտների արագ քայքայմամբ և նրանցում պարունակվող բիլիռուբինի ազատմամբ։ Լինում է բնածին կամ ձեռքբերովի՝ արյունատարրալուծական սակավարյունությունների ժամանակ։ Կղանքը և մեզը, ի տարբերություն դեղնախտի մյուս ձևերի, մուգ գույնի են։

Պաճառներ Լյարդի ախտահարման ընդհանուր երևույթների հետ մեկտեղ մգանում է մեզի գույնը և անգունանում կղանքը։ Ետլյարդային կամ մեխանիկական դեղնախտը, բնորոշվում է լեղային ուղիների անցանելիության խանգարմամբ, որն առաջանում է նրանց սեղմման, փակման կամ ճնշման հետևանքով։ Ուղեկցվում է կղանքում ստերկոբիլինի լրիվ բացակայությամբ։ Ախտաբանություն Դեղնախտի մաքուր ձևեր շատ քիչ են հանդիպում հեմոլիտիկ ձևի ժամանակ միանում է մեխանիկական կոմպոնենտը, մեխանիկական դեղնախտին միանում է լյարդի բջիջների ախտահարումը։ Արյան մեջ լեղու բաղադրիչ մասերի քանակի բարձրացումն ուղեկցվում է քորով (երբեմն՝ երկարատև)։ Մեխանիկական դեղնախտի ժամանակ խանգարվում է աղիքային մարսողությունը, ճարպերի և վիտամինների ներծծումը, կրային փոխանակությունը (օրգանիզմն աղքատանում է կրային աղերից)։ Հյուսվածքների դեղին գունավորումը երբեմն առաջանում է սննդի ներկող նյութերից (օրինակ՝ գազարի մեջ՝ կարոսինը) և զաևազան դեղորայքներից։ Դեղնախտի ժամանակ դեղնությունը սովորաբար սկզբում նկատվում է աչքի սպիտապատյանում, փափուկ քիմքի լորձաթաղանթում, լեզվի տակ, այնուհետև՝ մաշկին։ Մեզը մուգ գույնի է: Գույնի մգությունը պայմանավորված է բիլիռուբինի կոնցենտրացիայով։ Դեղնախտը հաճախ ուղեկցվում է մաշկի քորով, որը նյարդային վերջույթները լեղաթթուներով գրգռվելու հետևանք է։ Դեղնախտի ժամանակ անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի, որպեսզի դեղնախտով հիվանդը (օրինակ՝ լյարդի վիրուսային ախտահարմամբ) չվարակի շրջապատողներին, իսկ մեխ դեղնախտի ժամանակ երբեմն անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն։ Ֆիզիոլոգիական դեղնախտ Նորածինների կյանքի 2-3-րդ օրը հաճախ առաջանում է ֆիզիոլոգիական դեղնախտը՝ պայմանավորված լյարդի ֆունկցիայի ժամանակավոր անբավարարությամբ, որն անհետանում է կյանքի 1-2-րդ շաբաթում և բուժում չի պահանջում։ Մոր և երեխայի արյան անհամատեղելիությունից նույնպես կարող է առաջանալ դեղնախտ և ուղեկցվել նորածինների արյունատարրալուծական հիվանդությունով։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003