Դեղին տենդը, պատմականորեն հայտնի որպես yellow jack կամ դեղին ժանտախտ, դա սուր վիրուսային հիվանդություն է։ Դեպքերի մեծ մասում՝ ախտանշանների թվում են տենդը, դողերոցքը, ախորժակի կորուստը, սրտխառնոցը, մկանային ցավը մասնակիորեն մեջքի հատվածում, և գլխացավերը։ Հատկանշական է, որ ախտանշանները բարելավվեն հինգ օրվա ընթացքում։ Որոշ մարդկանց մոտ բարելավման օրվա ընթացքում, տենդը վերսկսվում է, առաջանում է որովայնային ցավ, և լյարդին հասցված վնասը սկսում է հանգեցնել դեղին մաշկ։ Եթե դա տեղի է ունենում, ապա մեծանում է նաև արնահոսության և երիկամների հետ խնդիրների վտանգը։ Պատճառը և ախտորոշումը Հիվանդությունը առաջանում է դեղին տենդի վիրուսի հետևանքով և տարածվում է իգական սեռի մոծակի խայթոցից։Այն վարակում է միայն մարդկանց, այլ պրիմատների, և մոծակների որոշակի տեսակների։ Քաղաքներում՝ այն հիմնականում տարածվում է Aedes aegypti ցեղատեսակի մոծակների կողմից։Վարակը հանդիսանում է Flavivirus գենի ՌՆԹ վիրուս։Տվյալ հիվանդությունը դժվար է տարբերակել այլ հիվանդություններից, հատկապես վաղ շրջանում։ Կասկածյալ դեպքը հաստատելու համար՝ պահանջվում է կատարել պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով արյան նմուշի զննություն։

Լինում են 2 ձևի՝ քաղաքային, երբ մոծակները վարակը հիվանդ մարդուց փոխանցում են առողջին, և ջունգլիների, երբ մոծակները վարակը փոխանցում են հիվանդ կապիկներից առողջ կապիկներին և մարդկանց։ Հիվանդության գաղտնի շրջանը 3-6 օր է։ Սկսվում է ջերմության բարձրացումով՝ 39-40 °C, առաջանում են գլխացավ և մկանացավ, օրգանիզմի հյուսվածքների դեղնություն, արյունազեղումներ։ Հիվանդությունից հետո առաջանում է իմունիտետ։ Բուժումը՝ ախտանշանային։ Կանխարգելումը՝ մոծակների ոչնչացում, մարդկանց վակցինացում։ Կանխարգելում, Բուժում և Կանխատեսում Գոյություն ունի անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ դեղին տենդի դեմ, և որոշ երկրներ պահանջում են, որպեսզի զբոսաշրջիկները պատվաստվեն։ Վարակը կանխելու այլ միջոցների թվում է այն փոխանցող մոծակների պոպուլյացիայի նվազեցումը։Այն շրջաններում, որտեղ հատկանշական է դեղին տենդը, իսկ դրա դեմ պատվաստումը ոչ բնորոշ՝ շատ կարևոր է դեպքերի վաղ ախտորոշումը և բնակչության մեծ զանգվածների իմունիզացիան (անընկալացումը)՝ համաճարակները կանխելու նպատակով։Վարակվելու պահից, հիվանդության կառավարման ընթացքը ախտանշական է, և չկա վիրուսի դեմ պայքարելու որևէ հատկանշական արդյունավետ միջոց։ Հիվանդության ծանր տեսակի առկայության դեպքում՝ մարդկանց գրեթե կեսի շրջանում հիվանդությունը դառնում է մահվան պատճառ՝ այն չբուժելու հետևանքով։ Համաճարակաբանություն և պատմություն Յուրաքանչյուր տարի դեղին տենդը հարուցում է մոտ 200,000 վարակման և 30,000 մահացության դեպք, որից գրեթե 90%-ը տեղի է ունենում Աֆրիկյան երկրներում։Մոտ մեկ միլիարդ մարդ է բնակվում աշխարհի այն մասում, որտեղ այդ հիվանդությունը հատկանշական է։ Այն բնորոշ է Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արևադարձային շրջաններում, սակայն ոչ Ասիայում։1980-ականներից ի վեր, դեղին տենդի դեպքերի քանակը մեծանում է։Համարվում է, որ դա տեղի է ունենում անընկալունակ մարդկանց քանակի նվազման, քաղաքում բնակվող մարդկանց քանակի մեծացման, մարդկանց հաճախակի տեղաշարժերի, և փոփոխվող կլիմայական պայմաններիհետևանքով։ Հիվանդությունը սկիզբ է առել Աֆրիկայում, որտեղից այն տարածվել է Հարավային Ամերիկա 17-րդ դարում ստրկավաճառության միջոցով։ 17-րդ դարից ի վեր, հիվանդության մի քանի մեծսուր բռնկումներ տեղի են ունեցել Ամերիկայում, Աֆրիկայում և Եվրոպայում։ 18-րդ և 19-րդ դարերում դեղին տենդը դիտվել է որպես վարակիչ հիվանդությունների մեջ ամենավտանգավորներից մեկը։ Դեղին տենդը առաջին հայտնաբերված մարդկային վիրուսն է։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003