Գլխավոր Հիվանդություններ Մլակային տենդ

Մլակային տենդ, պապատաչի տենդ, եռօրյա տենդ, վիրուսային հիվանդություն։ Հարուցիչը ֆիլտրվող վիրուսն է, որը մարդու օրգանիզմ է թափանցում Phlebotomus pappatasi մլակների խայթման ժամանակ։ Գաղտնի շրջանը տևում է 3-6 օր։ Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, ուղեկցվում ջերմության բարձրացմամբ (39,5-40,5 °C, տևում է 3-5 օր), գլխացավերով։ Ցավեր են առաջանում նաև աչքերը շարժելիս, ձկնամկանների, թիկունքի և սրբանոսկրի շրջաններում։ Վիրուսն արյան մեջ հայտնաբերվում է հիվանդության սկզբից 24-36 ժ անց։ Մլակային տենդը տարածված է տաք երկրներում (Մերձավոր Արևելք, Արևելյան Աֆրիկա, Կենտրոնական և Հարավային Ամերիկա, Եվրոպայի միջերկրածովյան ափեր), ԽՍՀՄ-ում օջախներ են նկատվել Ղրիմում, Միջին Ասիայում, Անդրկովկասում և Կովկասում, սակայն մլակների ոչնչացման արմատական միջոցառումների շնորհիվ դրանք վերացվել են։ Տեղական բնակչությունը մլակային տենդի հանդեպ իմունիտետ է ձեռք բերում մանկական տարիքում հիվանդանալուց հետո կամ համաճարակային օջախ գալուց 1-2 տարի անց։ Զանգվածային բռնկումը նկատվում է այլ երկրներից ժամանած ընկալունակ բնակչության մեջ։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003