Գլխավոր Հիվանդություններ Դիֆուզ տոքսիկ խպիպ

Դիֆուզ տոքսիկ խպիպ (հոմանիշներ․ Բազեդովյան հիվանդություն, Գրեյվսի հիվանդություն, աուտոիմուն հիպերթիրեոզ, Պերրի հիվանդություն)– գենետիկական դետերմինացված, աուտոիմուն հիվանդություն է, պայմանավորված թիրեորիդ հորմոնների արտադրության կայուն բարձրացմամբ և վահանագեղձի դիֆուզ փոփոխություններով։ Հիվանդությունը առավել հաճախ հանդիպում է 20-50 տարեկան կանանց մոտ։ Թիրեոտոքսիկոզով ուղեկղվող հիվանդությունների թվում դիֆուզ տոքսիկ խպիպ հանդիպում է 80% դեպքերում։ Էթիոպաթոգենեզ Ներկայումս դիֆուզ տոքսիկ խպիպը համարվում է գենետիկ աուտոիմուն հիվանդություն։ Դա հիմնավորվում է այն փաստով, որ դիֆուզ տոքսիկ խպիպով հիվանդների 15%–ը ունեն նույն հիվանդությամբ տառապող ազգականներ։ Հիվանդության առաջացման հրահրող գործոններ են՝ փսիխոէմոցիոնալ տրավմաները, սուր և խրոնիկ ինֆեկցիոն հիվանդությունները (գրիպ, անգինա, ռևմատիզմ, տուբերկուլյոզ և այլն), գանգուղեղային տրավմաները, հղիությունը, յոդի մեծ քանակությամբ օգտագործումը, հիպոթալամո–հիպոֆիզար շրջանի հիվանդությունները և այլն։ Ենթադրվում է, որ այս հիվանդության ժամանակ օրգանիզմում առաջանում են թիրեոստիմուլացնող իմունոգլոբուլիններ։ Թիրեոստիուլացնող իմունոգլոբուլինները (աուտոհակամարմինները) փոխազդում են վահանագեղձի ֆոլիկուլյար էպիթելի ռեցեպտորների հետ և այս իմունոգլոբուլինների ազդեցությունը համանման է հիպոֆիզի կողմից արտադրվող թիրեոտրոպ հորմոնի ազդեցությանը։ Սրա հետևանքով մեծանում է գեղձի ծավալը, ուժեղանում է անոթավորումը, արտադրվում են հավելյալ քանկությամբ թիրեոիդ հորմոններ։

Կլինիկական պատկեր և դիագնոստիկա Կլինիկական սիմպտոմները հիմանկանում պայմանավորված են տարբեր օրգան համակարգերի վրա, ավելցուկային քանակությամբ առկա, թիրեոիդ հորմոնների ազդեցությամբ։ Դիֆուզ տոքսիկ խպիպին բնորոշ է ախտանիշների հետևյալ տրիադան՝ խպիպ, տախիկարդիա և էկզոֆթալմ։ Արտաքին զննմամբ՝ գեղձը հիմնականում մեծացած է լինում ամբողջ ծավալով (երկու բլթերը և նեղուցը), անցավ է, էլաստիկ կոնսիստենցիայի, շարժուն կլման ակտի ժամանակ։ Սիրտ–անոթային համակարգի ախտահարումը արտահայտվում է մշտական տախիկարդիայով, մշտական կամ պարոքսիզմալ տախիառիթմիայով, զարկերակային բարձր ճնշումով, միոկարդոդիստրոֆիայի (սրտամկանի ապաճում) զարգացումով՝ թիրեոտոքսիկ սիրտ։ Ակնային ախտանիշների առաջացման պատճառ է համարվում ակնագնդի և վերին կոպի մկանային տոնուսի կայուն բարձրացումը, որը պայմանավորված է ավելցուկային քանակությամբ առկա թիրեոիդ հորմոններով։ Ակնային ախտանիշներից են՝ Շտելվագի ախտանիշ – աչքերի հազվադեպ թարթում Գրեֆեյի ախտանիշ — դանդաղ ներքև տեղաշարժվող առարկայի վրա տեսողության ֆիքսացիայի ժամանակ վերին կոպի հետ մնալը (վերին կոպի և ծիածանաթաղանթի միջև մնում է սկլերայի սպիտակ շերտ) Դալրիմպլի ախտանիշ — էկզոֆթալմ Ելինեկի ախտանիշ — պիգմենտավորում աչքերի շուրջ Ժոֆֆրուայի ախտանիշ – վերև նայելու ժամանակ ճակատի կնճռոտման բացակայություն։ Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգերի ախտահարումը դիֆուզ տոքսիկ խպիպի ժամանակ արտահայտվում է՝ դյուրհոգնելիությամբ, դյուրգրգռականությամբ, ուշադրության իջեցմամբ, քաոսային և անարդյունք գործունեությամբ, քնի խանգարումով, գերքրտնարտադրությամբ, դեմքի կարմրությամբ։ Բնորոշ է նաև ձեռքի մատների տրեմորը (թրթռում)՝ Մառի ախտանիշ և ամբողջ մարմնի տրեմորը՝ հեռագրասյան ախտանիշ։ Տարբերում են թիրեոտոքսիկոզի ծանրության 3 աստիճան թեթև – պուլսը մինչև 100 զ/ր, թույլ արտահայտված սիմպտոմատիկա միջին – պուլսը մինչև 120 զ/ր, մարնի զանգվածի կորուստ մինչև 20%, տրեմոր, թուլություն ծանր – պուլսը 120 զ/ր–ից ավելի, շողացող առիթմիա, թիրեոտոքսիկ փսիխոզ, սրտային անբավարարություն և կախեքսիա: Բուժում Կոնսերվատիվ – մերկազոլիլ, b - բլոկատորներ, տրանկվիլիզատորներ։ Բուժման կուրսը 1-1.5 տարի։ Վիրահատական – վիրահատության ծավալը՝ վահանագեղձի սուբտոտալ (ենթաամբողջական) կամ տոտալ (ամբողջական) մասնահատում։ Վիրահատությունը իրականացվում է նախավիրահատական նախապատրաստումից հետո։ Ռադիոակտիվ յոդով՝ I131 բուժում։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003