Գլխավոր Հիվանդություններ Մարսելախանգարում

Մարսելախանգարում, դիսպեպսիա (հուն, δύσπεπτος-դժվարամարսելիություն), ստամոքսա-աղիքային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ։ Պատճառը սննդի քանակի և որակի նկատմամբ օրգանիզմի պահանջների և այդ սննդանյութը մարսողական օրգանների բնականոն քանակությամբ ֆերմենաներով մարսելու հնարավորության անհամապատասխանությունն է։ Առավել հաճախ հանդիպում է մինչև 8-9 ամսական երեխաների մոտ։ Անվանում «Մարսելախանգարում» տերմինն առաջարկել է վիեննացի մանկաբույժ Հ․ Վիդերհոֆերը, XIX դարի վերջում։ Ներքին հիվանդությունների կլինիկայում մարսելախանգարումը նույնացվում է մի շարք հիվանդությունների ընթացքում առաջացած ստամոքսաաղիքային տարբեր խանգարումների հետ։

Մարսելախանգարումը մանկաբուժության մեջ Մանկաբուժության մեջ տարբերում են մարսելախանգարման կլինիկական հետևյալ ձևերը՝ հասարակ, թունավոր և հարաղիքային (պարէնտերալ)։ Առաջին երկուսն առաջանում են կրծքի երեխայի կերակրման կանոնների խախտման, իսկ հարաղիքայինը՝ սուր հիվանդությունների (թոքաբորբ, բրոնխիտ, միջին ականջի բորբոքում և այլն) հետևանքով։ Նշված բոլոր դեպքերում երեխան դառնում է անհանգիստ, որովայնը փքվում է, ախորժակը վատանում, առաջանում են փսխումներ, կղանքը դառնում է հաճախակի (օրական մինչև 10 անգամ)։ Օրգանիզմի ջրազրկման հետևանքով երեխայի քաշը խիստ պակասում է։ Թունավոր մարսելախանգարման ընթացքը առավել ծանր է, ի հայտ են գալիս սիրտ-անոթային և նյարդային համակարգերի, նյութափոխանակության և ծայրամասային արյան շրջանառության խանգարումներ։ Թունավորման հարաճուն ընթացքի դեպքում կարող են զարգանալ կոլապս և կոմա։ Բուժում Հասարակ մարսելախանգարման՝ սննդի ռեժիմի կարգավորում, դյուրամարս դիետա, ստամոքսի շարժողությունն ու հյութազատությունը կարգավորող միջոցներ (աղաթթու՝ պեպսինի հետ, պանկրեատին), В, С խմբի վիտամիններ։ Թունավոր մարսելախանգարում՝ ստացիոնար պայմաններում, սիրտ-անոթային համակարգի գործունեությունը լավացնող միջոցներ (սրտային գլիկոզիդներ, կոկարբօքսիլազ), արյանը փոխարինող հեղուկներ։ Հարաղիքային մարսելախանգարման դեպքում՝ հիմնական հիվանդության բուժում։ (տես Մարսողական համակարգ) , (տես Մարսողություն)

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003