Գլխավոր Հիվանդություններ Դիսմորֆոֆոբիա

Դիսմորֆոֆոբիան կամ մարմնի դիսմորֆիկ խանգարումը հոգեկան խանգարում է, որի ժամանակ մարդը գանգատվում է մարմնի այս կամ այն հատվածի (դեմք, ձեռքեր, ոտքեր, քիթ, ականջներ և այլն), կամ նույնիսկ ողջ մարմնի փոփոխությունից, ձևափոխվելուց և աղավաղվելուց, որն իրականությանը չի համապատասխանում։ Այլ կերպ ասած, դիսմորֆոֆոբիան՝ անձի մոտ սեփական մարմնի պատկերի խանգարումն է Բուժում Դիսմորֆոֆոբիայի բուժման նպատակով կիրառվում է և դեղորայքային թերապիա, և հոգեթերապիա, երբեմն նույնիսկ զուգահեռաբար։

Հոգեթերապիան Դիսմորֆոֆոբիայի բուժման համար հոգեթերապիայի արդյունավետությունն ապացուցվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում։ Դիսմորֆոֆոբիայի բուժման համար կիրառվում են կոգնիտիվ-վարքային մոտեցման ուղղությունները (օրինակ՝ Ռացիոնալ-էմոտիվ վարքային թերապիա, Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիա) Դեղորայքային բուժումը Դեղորայքային բուժմումը հաճախ ուղղված է երկրորդական ախտանիշների բուժմանը (օրինակ՝ տագնապ, դեպրեսիա), որոնք հետևանք են դիսմորֆոֆոբիայով անձի ապրումների՝ կապված հիվանդության, այսինքն մարմնի թվացյալ փոփոխության հետ։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003