Դիզարտրիան (հուն. dys - բացասում, arthoo - տարանջատված արտաբերել) արտիկուլյացիայի խանգարում է, հնչյունների արտաբերման դժվարություն է պարեզի, սպազմերի, հիպերկինեզի կամ խոսքին մասանկցող մկանների ատակսիայի պատճառով։ Տուժում է նաև շնչառությունը և ձայնաստեղծումը։ Խոսքը հստակ չէ, ձգված է, դանդաղ, ընդհատումներով։ Առավել հաճախ նշվում է, որ դիզարտրիան առաջանում է ՄՈՒՊ-ի ժամանակ ԿՆՀ-ի ախտահարման հետևանքով, սակայն հնարավոր է, որ զարգանա նաև այլ ուղեղային հիվադությունների արդյունքում։ Ձայնային վերլուծությունն ու սինթեզը իրականանում են բարդությամբ, բառարանը շատ աղքատիկ է, քերականական կառույցների ոչ բավարար տիրապետում։ Կարդալու ու գրելու գործընթացները բարդ են ընթանում։ Դիզարտրիան պայմանվորված է խոսքային ապարատի ոչ բավարար իներվացիայով, այսինքն՝ թուլանում կամ ախտահարվում է կապը ԿՆՀ-ի հետ։ Սրա արդյունքում տուժում է խոսքի արտահայտչական մասը։ Արտահայտչական կողմի մեջ մտնում են ոչ միայն արտիկուլյացաիները, այլև ինտոնացիան, խոսքի տեմպը, ռիթմը։ Սրանք կարող են լինել տարբեր համադրություններ կախված նրանից, թե որտեղ է եղել ախտահարումը և ինչ ուժգնության։ Դիզարտրիայի հիմնական դրսևորումներն են՝ Հնչյունների արտիկուլյացիայի խանգարում (անհստակ խոսք) Խոսքային ձևավորման խանգարում Խոսքի տեմպի և ռիթմի խանգարում Ինտոնացիայի խանգարում։ Դիզարտրիայի ամենբարդ տեսակները հանդիպում են ՄՈՒՊ-ով երեխաների մոտ։ Ավելի քիչ արտահայտված է լինում ՀԶՀ-ով և մտավոր հետամնացությամբ երեխաների մոտ։ Դիզարտրիայի թեթև ձևերը կամ մինիմալ դիզարտրիկ խանգարումները հանդիպում են խոսքի ընդհանուր խանգարմամբ երեխաների մոտ։ Դիզարտրիայի էական տարբերությունը խոսքի մյուս խանգարումներից նրանում է, որ տուժում է, ոչ թե կոնկրետ ձայների արտաբերումը, այլև խոսքի ողջ արտաբերական մասը։ Դիզարտրիան կարող է արտահայտվել ինչպես ծանր, այնպես էլ թեթև ձևերով։ Ծանր ձևը արտահայտվում է ՄՈՒՊ-ի ժամանակ և համարվում է նրա բնութագրիչներից մեկը։ Նման երեխաները հիմնականում կոմպլեքս բուժում են ստանում, գտնվում են լոգոպեդի, հոգեբանների ու բժիշկների անընդհատ վերահսկաողության տակ։ Հիմնականում հաճախում են հասատատություններ, որոնք նախատեսված են ծանր խոսքի խանգարում և հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների համար։ Մանկապարտեզներում, դպրոցներում կարելի է հանդիպել երեխաների, ովքեր ունեն դիզարտրիայի թեթև ձևը /այլ անվանումները՝ ջնջված դիզարտրիա/։ Դիզարտրիայի ժամանակ խանգարման սիմպտոմներն են. Պսևդոբուլբար սինդրոմ – խանգարվում է շնչառությունը, կլման պրոցեսը, ձայնաարտադրումը, արտիկուլյար ապարատի շարժունության խանգարում, հատկապես լեզվի և շրթունքների Դիստոնիա - ոչ կայուն, փոփոխվող տոնուս Սինկինեզիա - հավելյալ, ոչ կամային շարժումներ Չնայած նրան, որ մեծահասակների ու փոքրերի մոտ դիզարտրիայի սիմպտոմները նույնատիպ են այնուամենայնիվ կան որոշակի տարբերություններ ու ֆենոմոններ։ Օրգանական խանգարումները երեխաների մոտ հիմնականում նախորդում են խոսքի զարգացմանը։ Հետևապես փոփոխվում է օնտոգենեզի ընթացքը։ Ամենասկզբից կինեստեզիայի բացակայությունը պարեզի հետևանքով հանգեցնում է ձայնային նշանների դիֆերենցացմանը երեխաների մոտ։ Արդյունքում առաջանում են երկրորդային խանգարումներ ֆոնետիկ թերզարգացվածության տեսքով։ Բացի սա մեծահասակների մոտ դիզարտրիայի զարգացումը կապված է ուղեղի լոկալ ախտահարման հետ, իսկ երեխաների մոտ դա լինում է ուղեղային դիֆուզ խանգարման արդյունքում և հաճախ չի լինում հստակ դիֆերենցացված օջախ։ Դիզարտրիայի առաջին դրսևորումները կարելի է նկատել նորածին ժամանակ, դեռ երեխայի առաջին ճիչից, քանի որ այս դեպքում ճիչը լինում է թույլ, ոչ տևական, ձայնը չի ունենում հնչունություն։ Փոփոխված է լինում ծծելու պրոցեսը։ Ձայնային արտաբերումները ուշացած են լինում, որն ուղեկցվում է հոգեմոտոր ֆունկցիաների ուշացմամբ։ Առաջին բառերի ժամկետները ծնողները հաճախ չեն ֆիքսում, քանի որ դրանք շատ անհստակ են լինում ու դրանց հասկանալը բավականին բարդ է։ Նորմայի հետ համեմատած բառարանը հավաքագրվում է շատ դանդաղ։ Խոսքային բոլոր դրսևորումները հետաձգված են։ Շատ դեպքերում երեխաները ունենում են խռպոտ ձայն, չեն կարողանում փոխել ձայնի ուժգնությունը և բարձրությունը։ Խոսքային ակտիվությունը մեծապես կախված է միջավայրից։ Եթե ծնողները ու երեխայի նեղ միջավայրը հետաքրքրված է երեխայի զարգացման գործըթացում և ապահովում է խոսքային ակտիվություն, նրա մոտ ավելի շատ կարելի է նկատել խոսքի զարգացման տենդենց։ Կարելի է նկատել նաև քիմքի անշարժունություն։

Դիզարտրիայի դասակարգում Դիզարտրիայի դասակարգումը բավականին բարդ է և չի կարող ամբողջությամբ հարաբերվել պառալիչների կլինիկական պատկերի հետ, այսինքն՝ ուղեղային ախտահարման մակարդակին։ Սա հանգեցնում է նարն, որ մեծահասակների և երեխաների դիզարտրիայի դասակարգումները տարբեր տեսանկյուններից են իրականցվում։ Այսպիսով՝ երեխաների մոտ դիզարտրիայի առաջին դասակարգումները իրականցրել է Ե.Մ Մաստյուկովայի կողմից (1966 թ.)։ Նա իրականացնում էր դասակարգումը ելնելով կլինիկական ֆոնից, որի ժամանակ արտահայտվում է պաթոլոգիան։ Տրվում է տարբեր կլինիկական խմբեր. երեխաներ մինիմալ ուղեղային դիսֆունկցիայով, հոգեկան զարգացման հապաղման, նորմալ հոգեֆիզիոլոգիական զարգացման, ուղեղային կաթվածով։ Այս համակարգումը հնարավորություն է տալիս հասկանալ, որ դիզարտրիան կարող է ընդգրկել մեծ դիապազոն օլիգոֆրենիայից մինչև նորմա։ Դիզարտրիայով երեխաների մոտ խոսքային տարբեր խանգարումների դասակրգումը մինչ այժմ էլ շատ վեճերի առիթ է տալիս։ Այնուամենայնիվ, հեղինակների մեծամասնությունը հակված է նրան, որ առանձնացնեն դիզարտրիայի տեսակները՝ ըստ ԿՆՀ-ի օրգանական ախտահարման լոկալիզացիայի։ Սա հանարավորություն է տալիս կապել խոսքային խանգարումը խոսքի ֆունկցիան ապահովող ուղեղային բաժինների ախտահարման հետ։ Վերջինս էլ իր հերթին ապահովում է հնարավորություն հասկանալու ու ուսումնասիրել հիվանդության պատճառները, ինչպես նաև հիմնավորել լոգոպեդական հնարքների ու կորեկցիայի այլ միջոցների կիրառումը։ Դասակարգման մեկ այլ ձև է երեխաների մոտ սինդրոմոլոգիական մոտեցումը։ Սա շատ մանրամասն ներկայացվել է Ի.Ի.Պանչենկոյի կողմից։ Այդ դեպքում դիագնոստիկան իրականացվում է առաջատար նյարդաբանական սինդրոմի և մատորիկայի խանգարումների դուրսբերմամբ։ Նմանատիպ դիագնոստիկան պահանջում է նյարդաբանական շատ խորը հետազոտում, ինչպես նաև նյարդային համակարգի զարգացման յուրահատկությունների դուրսբերումը օնտոգենեզի ժամանակ։ Այսպիսով՝ ամբողջացնելով կարելի է առանձնացնել դիզարտրիայի դասակարգումները հետևյալ ձևերը։ Դիզարտրիայի դասակարգման ժամանակ ըստ հասկացման աստիճանի առանձնացնում են 1-ին կարգի, երբ խոսքը տարբերակում է միայն մասնգետ բժիշկը 2-րդ կարգի դեպքում խոսքը հասկանալի է շրջապատողներին, բայց հասկացվում է, որ կան ձայնաարտաբերման խանգարումներ 3-րդ կարգ, երբ խոսքը հասկանալի է միայն հարազատներին և մասաբ էլ շրջապատողներին 4-րդ կարգի է համարվում անարտրիան, որն ամենաբարդ ու ծանր ձևն է։ Այն իր հերթին կարող է լիել ծանր, երբ խոսքն ու ձայնը բացակայում են, միջին, երբ կան որոշ ձայնային ռեակցիաներ, թեթև, երբ կա որոշակի ձայնավանկային ակտիվություն։ Ըստ արտահայտվածության Անարտրիա- խոսքի արտաբերական մասի լրիվ անհնարինություն Արտահայտված դիզարտրիա- երեխան օգտվում է բանավոր խոսքից, բայց շատ քիչ տարբերակված, անհասկանալի ձևով, կատարվում են ձայնաարտաբերման սխալներ, ինչպես նաև լինում են շնչառության, ձայնի փոփոխություններ։ Ջնջված դիզարտրիա – բոլոր սիմպտոմները /նյարդաբանական, հոգեբանական, խոսքային/ արտահայտվում են ջնջված ձևով։ Շատ դեպքերում խառնում են դիսլալիայիհետ։ Միայն դիզարտրիայի դեպքում նկատվում է նյարդաբանական օջախային միկրոսիմպտոմատիկա։ Ըստ ախտահարման լոկալիզացիայի Առանձնացնում են պերիֆերիկ և կենտրոնական պարալիչի հետևանքով առաջացած դիզարտրիա։ Պերիֆերիկ պարալիչի դեպքում (բուլբար դիզարտրիա) ձայնավորները դառնում են գրեթե չլսվող ձայն, իսկ բաղաձայները՝ խլացած են։ Կենտրոնական պարալիչի դեպքում (պսևդոբուլբար դիզարտրիա) ձայնավորների արտաբերումը երկրորդ պլանում է, բաղաձայները կարող են հնչեղ դառնալ։ Առանձնացնում են հետևյալ ձևերը։ Բուլբար դիզարտրիա իրենից ներկայացնում է խոսքաշարժողական խանգարումների սիմպտոմների կոմպլեքս, որոնք առաջանում են գանգուղեղային 7,9,10 և 12 պերիֆերիկ նյարդերի ախտահարման հետևանքով։ Այս ժամանակ լինում է խոսքային մկանների պարեզ։ Երեխաների մոտ հաճախակի հանդիպում է միակողմանի ախտահարում։ Այս ժամանակ դիտվում է շրթունքի, մեկ այտի պառալիչ։ Պսևդոբուլբար դիզարտրիա առաջանում է կեղևային շարժողական ուղիների երկկողմանի ախտահարման հետևանքով։ Այս դեպքում բնորոշ է մկանային տոնուսի բարձրացում։ Պսևդոբուլբար խանգարման ժամանակ տուժում է հիմնականում չդիֆֆերենցացված կամային արտիկուլյացիաները, որ կամային ռեֆլեկտոր շարժումները պահպանված են լինում։ Այս պատճառով էլ ինչպես և կեղևային բուլբար խանգարման ժամանակ, փոփոխվում են առավել բարդ արտիկուլյացիաները։ Առանձնացում են սպաստիկ (մկանային տոնուսի բարձրացում) և պարետիկ (մկանային տոնուսի իջեցում) պսևդոբուլբար դիզարտրիա։ Կեղևային դիզարտրիա իրենից ներկայացնում է տարբեր պաթոգենեզ ունեցող խոսքի մոտոր խանգարումներ, որոնք կապված են գլխուղեղի տարբեր օջախների ախտահարման հետ։ Այս տեսակի դիագնոստիկայի համար անհրաժեշտ է նեյրոլինգվիստիկ անալիզ, պարզելու համար, թե լեզվական որ ձայներն են տուժած և որ իրավիճակներում։ Առանձնացնում են կեղևային դիզարտրիայի աֆֆերենտ և էֆֆերենտ ձևերը։ Աֆֆերենտ ձևի դեպքում ախտահարվում է կեղևի հետկենտրոնական գալարը։ Բնորոշ են կինեստետիկ դիսպրակսիան արտիկուլյացիայի օրգաններում և ձեռքի մատներում։ Էֆֆերենտ դիզարտրիան կապված է առաջկենտրոնական գալարի ախտահարման հետ։ Բնորոշ է շարժումների ցրվածություն, այսինքն՝ շարժողական հմտությունները բաժանվում են առանձին շարժումների, որոնք ունեն պերսևերատիվ բնութ, կրկնվում են։ Նկատվում է կինետիկ դիսպրակցիա, երբ կա անհանրինություն մի շարժումից մյուսին ացնելու։ Էքստրաբրգային դիզարտրիա։ Էքտստրաբրգային համակարգը ապահովում է արագ, հստակ և դիֆֆերենցացված շարժումների իրականացումը։ Խոսքային պաթոլոգիաների դեպքում լինում է խոսքի մկանային տոնուսի փոփոում, ստիպողական շարժումների քանակի մեծացում, հուզական-շարժական իններվացիայի խնագարում։ Ըստ արտահայտման բնույթի Այս դասակարգումը հիմնականում հաշվի է առնում նյարդաբանական սիպտոմատիկան։ Այս տեսակների դուրսբերումը հնարավոր է միայն նյարդաբանի մասնակցությամբ։ Սպաստիկ-պարետիկ դիզարտրիա Սպաստիկ-ռիգիդ դիզարտրիա Սպաստիկ –հիպերկինետիկ դիզարտրիա Սպաստիկ-ատակտիկ դիզարտրիա Ատակտիկ-հիպերկինետիկ դիզարտրիա Դասակարգման այս բաժնում է նաև ջնջված դիզարտրիան։ Ջնջված դիզարտրիա Ջնջված դիզարտրիան խոսքային պաթոլոգիա է, որն արտահայտվում է խոսքային ֆունկցիոնալ համակարգի ֆոնետիկ խանգարմամբ, որն առաջանում է գլխուղեղի միկրոօրգանական ախտահարումներից։ Հիմնական սիմպտոմները ջնջված դիզարտրիայի դեպքում ոչ հստակ ու վատ դիկցիան է, խոսքի անարտահայտչականությունը, աղճատումները, իսկ երբեմն էլ նաև հնչյունների փոփոխումը դժվար բառերում։ Ջնջված դիզարտրիան դպրոցական տարիքի երեխաների մոտ արտահայտվում է նաև գրավոր խոսքի խանգարումներով։ Ամենահաճախ հանդիպող և կորեկցիայի ամենդժվարը ենթարկվող խոսքային խանգարումներից է։ Ջնջված դիզարտրիայի ախտորոշում ներկայացվում է հաճախ 5 տարեկանից հետո։ Իր դրսևորումներով ջնջված դիզարտրիան շատ նման է բարդ դիսլալիայի։ Ջնջված դիզարտրիայի պատճառներ կարող են լինել ներարգանդային զարգացման շեղումները (տոքսիկոզ, հիպերտոնիա), ինֆեկցիոն հիվադությունները հղիության ժամանակ, նորածնի ասֆիկսիա, ձգձգված ծննդաբերություն, պերինատալ էնցեֆալոպատիան։ Կյանքի առաջին տարիների այս երեխաները հաճախում են նյարդաբանի մոտ, նշանակվում է դեղորայքային բուժում և մերսումներ։ Սկզբում ախտորոշում է է դրվում պերինատալ էնցեֆալոպատիա, ապա կարող է դրվել մինիմալ ուղեղային դիսֆունկցիա։ Կյանքի առաջին տարուց հետո, այս երեխաների զարգացումն ընթանում է դրական, չեն համարվում հիվանդ։ Արդեն 5-6 տարեկանում հետազոտվելու դեպում ջնջված դիզարտրիան ունենում է հետևյալ սիմպտոմները՝ Ընհանուր մոտորիկա - երեխաները անփույթ են, ակտիվ շարժումների սահմանափակություն կա, շատ արագ հոգնածություն ծանրաբեռնվածության դեպքում, անկայուն են կանգնում մեկ ոտքի վրա, վատ են կարողանում կրկնօրինակել շարժումները, հատկապես նկատելի է մոտոր չկայացվածությունը ֆիզկուլտուրայի և երաժշտական գործունեության ժամանակ։ Նուրբ մոտորիկա - երեխաները դժվար են սովորում ինքնասպասարկման հմտություններ, դժվարությամբ են բռնում գրիչ և մատիտ, ձեռքերը լինում են լարված։ Հատկապես նկատելի է ձեռքերի անփությունը ապլիկացաիներով և պլատիլինով աշխատելու ժամանակ։ Շատ դեպքերում նրանք չեն սիրում իրականցնել կառուցողական խաղեր, չեն խաղում մանր խաղալիքներով։ Արտիկուլյար ապարատի յուրահատկությունները - արտիկուլյացիայի օրգանների մկանների պարետիկություն թուլյլ շրթունքներ, բերանի ծայրերը ներև իջած, խոսքի ժամանկ նույնիսկ շրթունքները չեն ձգվում)։ Ծանրաբեռնվածության ժամանակ լարվածությունը մեծանում է։ Մկանների սապստիկան դիտվում է դեմքի ամիմիկույթամբ, դեմքի մկանները շատ կոշտ են, վերին շրթունքը կպած է լնդերին։ Սպաստիկ սիմպտոմների ժամանակ լեզուն լինում է հաստ, առանց առանձնացված ծայրի, քիչ շարժուն։ Հիպերկինեզները արտահայտվում են լեզվի և ձայնալարերի դողով։ Դողն արտահայտվում է հատկապես ծանրաբեռնվածության դեպքում։ Լեզվի դևիացիա - լեզվի շեղում կենտրոնական գծից Հիպերսալիվացիա – գերթքաարտադրություն, հիմնականում արտահայտվում է խոսելու ժամանակ։ Ջնջված դիզարտրիայի դեպքում ձայնը հստակ չէ, տառերը հաճախ փոխարինվում են այլ տառերով, կրկին շատ նման դիսլալիային։ Ձայները փոփոխվում են ինչպես դիսլալիայի ժամանակ, սակայն հաճախ չեն մտնում խոսքի մեջ, չեն ավտոմատանում։ Նկատվում է տառերի արտահայտումը ատամների արանքից։ Երեխաները դժվարանում են արտաբերել բարդ վանկերով բառեր։ Խոսքի երանգավորումը շատ իջած է։ Խոսքի տեմպը հաճախ արագացված է, ձայնը հիմնականում շատ ցածր է լինում։ Որոշ երեխաներ խոսում են շնչելու պահին, քանի որ արտաշնչումը շատ կարճ է։ Չնայած իր հաճախակի հանդիպմանը՝ ջնջված դիզարտրիան ամենադժվար կորեկցիայի ենթարկվող խոսքի խանգարումներից է, չունի նաև հստակ մեթոդիկաներ։ Դիզարտրիային շտկման հիմնական ձևերն են Արտիկուլյար գիմնաստիկան ուղղված է խոսքի մասնացող օրգանների շարժման յուրահատյություններին։ Հիմնական նպատակն է ամբողջական շարժումների յուրացումը, ինչպես նաև արտիկուլյացիոն համակարգի որոշակի դիրքերի վերկանգնումը ճիշտ արտաբերման համար։ Այս տեղնիկան հիմնկանում ավելի արդյունավետ է լինում այն ժամանակ, երբ կա հուզական մթնոլորտ, օրինակ կարելի է իրականացնել խաղային պրոցեսում։ Առանձնացնում են հետևյալ փուլերը. Նախապատրաստական փուլ հմտությունների ձևավորում, որոնց միջոցով երեխան կարող է ճանաչել և տարբերակել ձայները արտիկուլյար հմտությունների ձևավորում շնչառության զարգացում առաջնային ձայների կարգավորում, առաջնային խոսքի հմտություններ առանձնացված վանկերի ավտոմատացում /վանկերում, բառերում, արտահայտություններում, նախադասություններում, տեքստում/ իրար նման ձայների տարբերակում շփվողականության հմտությունների ձևավորում։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003