Գլխավոր Հիվանդություններ Ապակենման մարմնի դեստրուկտիվ փոփոխություն

Ապակենման մարմնի դեստրուկտիվ փոփոխություն (լատ.՝ myodesopsia, գերմ.՝ fliegende Mücken, ռուս.՝ деструкция стекловидного тела), տարբեր չափսերի, ձևերի, խտության, բեկման ցուցիչով և աչքի թափանցիկ հետին խցիկում լողացող նստվածքների առկայություն կամ դրանցով պղտորում։ Փոքր հասակում և երիտասարդության ժամանակ ապակենման մարմինը թափանցիկ է լինում, բայց ժամանակի ընթացքում՝ տարիքի հետ, աստիճանաբար անկատարություններ են զարգանում։ Հաճախ հանդիպող տեսակի առաջացման պատճառներն են դեգեներատիվ փոփոխություններն ապակենման մարմնում։ Նստվածքի տեսողական ընկալումը հայտնի է որպես myodesopsia, կամ ավելի հազվադեպ որպես myodaeopsia, myiodeopsia, myiodesopsia։ Նրանք նաև կոչվում են Muscae volitantes (լատիներենից բառացի՝ «թռչող ճանճեր») կամ mouches volantes (ֆրանսերենով)։ Նստվածքը տեսանելի է, քանի որ այն ցանցաթաղանթի վրա գցում է իր ստվերը կամ իր միջով անցնող լույսի բեկումը, և կարող է մենակ կամ մի քանի այդպիսինների հետ հայտնվել տեսադաշտում։ Դրանք կարող են երևալ կետերի, պարուրակների կամ ոստայնի հատվածների տեսքով, որոնք դանդաղորեն լողում են դիտողի աչքերի առջև։ Այս օբյեկտները տեսողական պատրանքներ չեն այլ էնտօպտիկ երևույթներ (հունարենից բառացի՝ ներակնագնդային), քանի որ իրենք ինքնին գոյություն ունեն աչքի մեջ։

Նկարագրություն Լողացող նստվածքները կախված են աչքի հետին խցիկում գտնվող ապակենման մարմնի մեջ, որը իրենից ներկայացնում է թանձր հեղուկ կամ դոնդող, և հանդիսանում է աչքի մեջի պարունակությունը։ Ապակենման մարմինը դոնդողանման թափանցիկ նյութ է, որ կազմում է աչքի մեծ մասն։ Այն գտնվում է հետին խցիկում՝ ոսպնյակների հետևում, և աչքի չորս օպտիկական բաղադրիչներից մեկն է հանդիսանում։ Այդ իսկ պատճառով լողացող նստվածքները հետևում են աչքի արագ շարժումներին, երբ միայն իրենք հեղուկի մեջ դանդաղորեն շարժվում են ինքնահոսով։ Երբ առաջին անագամ նրանք նկատվում են, բնական ռեակիցիան փորձն է ուղիղ նրանց նայել։ Այնուամենայնիվ նրանց կողմը նայելը հեշտ չէ, քանի որ նստվածքները հետևում են աչքի շարժմանը՝ մնալով նայելու ուղղության կողքին։ Փաստացի նստվածքները տեսանելի են միայն աչքի մեջ կատարելապես անշարժ չմնալու պատճառով։ Չնայած նրան, որ աչքի արյան անոթները նույնպես մթագնում են լույսը, նրանք անտեսանելի են նորմալ հանգամանքներում, որովհետև ամրացած են ցանցաթաղանթին հարաբերական տարածքում, և ուղեղը «կարգի է բերում» կայունացված պատկերները շնորհիվ նյարդային ադապտացիայի։ Այս կայունացումը հաճախ ընդհատվում է նստվածքների պատճառով, հատկապես երբ նրանք հակված են մնալ տեսանելի։ Նստվածքնեը հատկապես նկատելի են դառնում, երբ դիտում են բլանկ մակերևույթներին կամ բաց միագույն տարածությանը, ինչպիսին է կապույտ երկինքը։ Այս հետքերից շատերը հակում ունեն ընկղմվելու ակնագնդի հատակը՝ գրավիտացիայի ուղղությամբ, կախված թե այդ պահին ակնագունդն ինչ օրիենտացիայով է․ մեջքի վրա դիրքում (վերև նայելուց) հակում կա, որ նստվածքը կկենտրոնանա կույր բծի շուրջ, որը տեսողության սևեռման կենտրոնն է, իսկ միապաղաղ ու համաչափորեն լուսավորված երկինքը վերևում՝ ետնապատկեր հանդիսանալով, ստեղծում են կատարյալ պայմաններ նստվածքը դիտելու համար։Ցերեկային երկնքի պայծառությունը նույնպես պատճառ է դառնում բիբի փոքրանալուն՝ նեղացնելով ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվող կլոր անցքը, որ դարձնում է նստվածը ավելի պակաս աղոտ և հեշտ դիտվող։ Նստվածքներն էականորեն անփոփոխ են, և ամենաականավորները շարունակում են տեսադաշտում տեսանելի մնալ ամբողջ կյանքի ընթացքում։Նրանք բացառված չեն ոչ մեկի համար, և չեն առաջացնում լուրջ խնդիրներ մարդկանց մեծ մասի համար․ նրանք հանդիսանում են ամենահաճախ հանդիպող աչքի գանգատները։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003