Գլխավոր Հիվանդություններ Աջասրտություն

Աջասրտություն, դեքստրոկարդիա (լատ.՝ dextro - աջ և հունարեն χαρδία - սիրտ), սրտի տեղադրության անոմալիա, երբ սրտի գագաթը և մեծ մասը գտնվում են կրծքավանդակի աջ կողմում։ Աջասրտությունը կարող է լինել բնածին (ներքին օրգանների հակառակ դասավորությունից) ձեռքբերովի, որը հետևանք է սրտի աջ տեղաշարժի։ Վերջինս առաջանում է ձախ թոքամզի խոռոչում գազերի կուտակումից, աջ թոքի թորշոմումից, ինչպես նաև կրծքավանդակի զգալի ձևախախտումներից։ Բնածին աջասրտությունը անհանգստություն չի պատճառում, իսկ ձեռքբերովին ուղեկցվում է սրտի գործունեության խանգարումներով։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003