Ճողվածք (լատ.՝ hernia) ներքին օրգանների կամ խորը հյուսվածքների արտացցվելը խոռոչներից դեպի ենթամաշկ կամ միջմկանային բջջանք՝ առանց ծածկույթները վնասելու։ Տեսակներ Ըստ տեղադրության լինում են. որովայնային, ուղեղային մկանային ճողվածքներ։ Ըստ ծագման՝

բնածին ձեռքբերովի (ետվիրահատական, ետվնսավածքային) և այլն։ Առավել հաճախ հանդիպում է որովայնի ճողվածք, որն ըստ ելքի լինում է. արտաքին (աճուկային, ազդրային, պորտային, որովայնի սպիտակ գծի և ուղիղ մկանների ջլային խտրոցների, նստատեղի, միջնորմերի) ներքին (ստոծանիական, ճարպոնային)։ Առաջացում Ճողվածքի առաջացմանը նպաստում են որովայնի պատի անատոմիական կառուցվածքի առանձնահատկությունները և զարգացման արատները։ Այդ պատճառների զուգակցումից որովայնի պատի թույլ հատվածի կամ սպիների շրջանում (ճողվածքային օղ) առպատային որովայնամիզը դուրս է ցցվում և առաջացնում ճողվածքապարկ։ Վերջինիս մեջ են անցնում որովայնի խոռոչի այս կամ այն օրգանները (բարակ աղիք, ճարպոն)։ Ետորովայնամզային տարածությունում գտնվող կամ որովայնամզով մասամբ ծածկված օրգանների ճողվածքի դեպքում ճողվածքապարկը բացակայում է։ Արտաքին ճողվածքները հայտնաբերվում են չփոփոխվող մաշկով պատված արտացցվածքի առկայությամբ։ Պառկած վիճակում ճողվածքային արտացցվածքը հաճախ ինքնուրույն կամ թեթևակի սեղմելիս անհետանում է՝ մտնելով որովայնի խոռոչ։ Ճողվածքը աստիճանաբար մեծանում է և հասնում բավականին մեծ չափերի։ Ճողվածքապարկում օրգանների երկարատև գտնվելը պատճառ է դառնում կպումների առաջացման, որը խոչնդոտում է ճողվածքի ուղղմանը, գոյանում է չուղղվող ճողվածքի (այսինքն՝ ճողվածքի պարունակությունը չի անցնում որովայնի խոռոչ՝ հիվանդի դիրքը փոխելիս)։ Ծանր բարդություն է ճողվածքի ճմլումը։ Հազալիս, որովայնը պիրկ ձգելիս կամ ֆիզիկական լարումների դեպքում աղիքային հանգույցները կարող են սահել ճողվածքապարկի մեջ և ճմլվել ճողվածքային օղում։ Այդպիսի դեպքում ճողվածքի ուղղումը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների, և հարկավոր է անհապաղ վիրաբուժական միջամտություն։ Բուժում Բուժումը միայն վիրաբուժական։ Ամրակապերը (բանդաժները) ժամանակավորապես պահպանում են, սակայն չեն կանխում ճմլումը։ Կանխարգելումը․ բուժական ֆիզկուլտուրա, քրոնիկական հազի, փորկապության, հյուծման, ճարպակալման ժամանակին բուժում։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003