Գլխապտույտ, շրջապատող առարկաների կամ սեփական մարմնի թվացող պտտման և հավասարակշռության խախտման զգացողություն։ Պատճառներն են՝ անդաստակային ապարատի ախտահարումները, գլխուղեղի ուռուցքները, վնասվածքները, բորբոքումները, ակնաշարժ մկանների թերլուծանքները (պարեզ), ուղեղի արյան անոթների աթերոսկլերոզը, հիպերտոնիկ և հիպոտոնիկ հիվանդությունները, ուղեղային արյան շրջանառության սուր և քրոնիկական խանգարումները, անգարը և թունավորումը։ Գլխապտույտ կարող է առաջանալ նան ռեֆլեկտոր ճանապարհով՝ ներքին օրգանների (թոքեր, լյարդ, լեղապարկ, ստամոքս, աղիքներ) ախտահարումների դեպքում։ Ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումներով, պուլսի դանդաղումով, գունատությամբ, արյան ճընշման փոփոխություններով։ Բուժումը՝ հիմնական պատճառների վերացում, ացետիլ-խոլինոլիզային պատրաստուկներ, վիտամին B6, բուժական մարմնամարզություն։

Ախտանիշներ Հիվանդին թվում է, թե առարկաները պտտվում են իր շուրջը, պատերը և առաստաղը թափվում են, կամ ունենում է «ընկնելու» զգացողություն, քայլելիս երերում է, հավասարակշռությունը դժվար է պահպանում։ Գլխուղեղ հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, գունատությամբ, անոթազարկի դանդաղումով։ Պատճառ Գլխապտույտի պատճառ են մարմնի հավասարակշռության՝ հատկապես ներքին ականջում տեղակայված անդաստակային ապարատի կարգավորմանը մասնակցող նյարդային համակարգի բաժինների գործունեության խանգարումները։ Գլխապտույտը կարող է առաջանալ նույնիսկ առողջ մարդկանց մոտ՝ այդ ապարատի ուժեղ գրգռման դեպքում (մարմնի դիրքի կտրուկ փոփոխության, ծովաճոճումների ժամանակ, մեծ բարձրությունների վրա աշխատելիս)։ Սակայն հաճախ գլխապտույտ են ունենում գերզգայուն անդաստակային ապարատ ունեցող մարդիկ, որոնք մանկուց վատ են տանում տատանումները (կարուսել, ճոճանակ, տրանսպորտով երթևեկում)։ Գլխապտույտի պատճառ կարող են լինել հիպերտոնիկ հիվանդությունը, գլխուղեղի անոթների աթերոսկլերոզը, միջին ականջի հիվանդություն, գլխի վնասվածքները, ինչպես նաև ալկոհոլով, նիկոտինով, շմոլ գազով և այլ թունավորումները։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003