Գլխավոր Հիվանդություններ Հիպոգլեկիմիա

Հիպոգլեկիմիա, թեր շաքարարյունության, արյան շաքարի քանակության նվագումը 80-70 մգ %-ից ցածր։ Առողջ մարդկանց օրգանիզմում հիպոգլեկիմիան առաջանում Է մկանային ծանր աշխատանքի ժամանակ գլյուկոզի զգալի ծախսումից, երբեմն ածխաջրերի առատ ընդունումից՝ ռեֆլեկտոր ճանապարհով ենթաստամոքսային գեղձում ինսուլինի չափից ավելի արտադրման հետևանքով։ Հիպոգլեկիմիայի պատճառ կարող են դառնալ նաև ենթաստամոքսային գեղձի կղզյակային ապարատի, գլխուղեդի հիպոթալամուսային շրջանի, ներքին սեկրեցիայի այլ գեղձերի, սարդի (որպես գլիկոգենի հիմնական պահեստ) որոշ հիվանդությունները, ինչպես նաև ինսուլինի չափից ավելի օգտագործումը՝ հիպոգլիկեմիկ շոկ։ Վերջինիս դեպքում կենտրոնական նյարդային համակարգի կարճատև գրգռման շրջանից հետո առաջանում են ընդհանուր թուլություն, քնկոտություն, քաղցի զգացում, հոգեկան խանգարումներ և այլն։ Շաքարի քանակության նվազումը (մինչև 40 մգ % և ավելի ցածր) ուղեկցվում Է դողով, գիտակցության կորստով, ջղաձգություններով և կարգավորվում Է գլյուկոզի ընդունմամբ։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003