Գլխավոր Հիվանդություններ Գլխուղեղի ջրակալում

Գլխուղեղի ջրակալում, հիդրոկեֆալիա, գլխուղեղի ջրգողություն, ջրագլխություն, ողնուղեղային հեղուկի չափից ավելի կուտակումը գանգի խոռոչում։ Պատճառներն են՝ ողնուղեղային հեղուկի գերարտադրությունը և գլխուղեղի փորոքներից այղ հեղուկի ետհոսքի դժվարանալը (բորբոքումների և ուռուցքների հետևանքով)։ Գլխուղեղի ջրազրկումը լինում է բնածին՝ հետևանք է բնածին սիֆիլիսի, տոքսոպլագմոզի, և ձեռքբերովի՝ մենինգիտի, մենինգոէնցեֆալիտի, գլխի վնասվածքների և ինտոքսիկացիաների հետհանքով։ Ախտանշաններն են՝ գլխի ծավալի մեծացում, շլություն, ակնախաղ (նիստագմ), լսողության և տեսողության թուլություն, գլխացավ, սրտխառնոց են։ Բուժումը՝ հիմնական պատճառի վերացում, երբեմն՝ վիրաբուժական միջամտություն։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003