Գլխավոր Հիվանդություններ Երիկամի ջրակալում

Երիկամի ջրակալում, հիդրոնեֆրոզ, հիվանդություն, բնորոշվում է երիկամների սակավարյունությամբ, դրանց ավազանների խոռոչի հարաճուն լայնացումով, երիկամային հյուսվածքի (պարենքիմ) եաճումով։ Հիվանդանում են առավելապես կանայք և երեխաները։ Երիկամային ջրակալում լինում է՝ բնածին, պայմանավորված է միզային համակարգի զարգացման արատներով, մեխանիկան, զարգանում է ավազանների և միզածորանների ուռուցքների, բորբոքային սպիների և միզաքարային հիվանդության դեպքում, դինամիկական, առաջանում է միզածորանի նյարդամկանային ապարատի վնասումներից։ Երիկամի ջրակալման ժամանակ դանդաղում է մեզի ետհոսքը, բարձրանում ներերիկամային ճնշումը, խանգարվում երիկամի արյան շրջանառությունը։ Սովորաբար ընթանում է առանց ցայտուն ախտանշանների, երբեմն՝ երիկամների խիթի ձևով, արյունամիզությամբ, իսկ վարակի ներթափանցման դեպքում՝ երիկամի թարախակալումով։ Բուժումը՝ վիրաբուժական։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003