Գիգանտիզմ (հուն.՝ γίγαντας — հսկա), մարդու ոչ բնականոն բարձր հասակ, որը 190 սանտիմետրից բարձր լինելու դեպքում կարող է ախտաբանական բնույթ կրել։ 200 սանտիմետրից բարձր հասակ ունեցողներ սակավ են լինում։ Գրականության մեջ նկարագրված ամենաբարձր մարդու հասակը եղել է 320 սմ։ Գիգանտիզմ ունեն առավելապես տղամարդիկ։ Պատճառները պարզաբանված չեն, սակայն ենթադրում են, որ այն կապված է հիպոֆիզի առաջային բլթի (որն աճի հորմոն է արտադրում) գերֆունկցիայի հետ։ Գիգանտիզմի ժամանակ օրգանիզմի աճումը գլխավորապես ընթանում է ծայրանդամների երկարելու հաշվին։ Այդպիսի հսկաները սովորաբար վատառողջ են լինում, ունենում են սեռական օրգանների թերզարգացում, սեռական թուլություն կամ անկարողություն։ Լինում է նաև մասնակի գիգանտիզմ, որը բնորոշվում է մարմնի մի հատվածի (օրինակ՝ ծայրանդամների) կամ մարմնի մի կեսի մեծացումով։ Բուժումը․ ռենտգենահորմոնաբուժություն, երբեմն՝ վիրաբուժական միջամտություն։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003