Գլխավոր Հիվանդություններ Հետերոքրոմիա

Հետորոքրոմիա, աջ կամ ձախ աչքի ծիածանաթաղանթի տարբեր գույներ, կամ անհավասար գույնի բաշխում աչքերից մեկի ծիածանաթաղանթի մասում: Առաջացման պատճառները Հետերոքրոմիան հիմնականում դասակարգվում է որպես գենետիկ կամ ձեռքբերովի։ Դա մելանինի (գունանյութ) ավելցուկի կամ բացակայության արդյունք է։ Նաև այն անդրադառնում է մաշկի և մազածածկույթի տարբեր գույներ ստանալու վրա։ Աչքի գույնը հիմնականում որոշվում է մելանինի համակենտրոնացմամբ և բաշխմամբ։ Նորածինների աչքի գույնը հաճախ ավելի պայծառ է լինում, քան սովորականում, սակայն տարիքի հետ այն խամրում է։

Տեսակներ Տարբերակում են ամբողջական կամ մասնակի հետերոքրոմիա։ Ամբողջականի դեպքում աչքերից մեկի գույնը ամբողջությամբ տարբերվում է մյուսից։ Մասնակի հետերոքրոմիայի դեպքում ծիածանաթաղանթի մի մասի գույնն է տարբերվում մնացած մասից։ Հետերոքրոմիան կենդանիների մոտ Հետերոքրոմիան կենդանիների մոտ ավելի տարածված է։ Այն սովորաբար հանգեցնում է աչքերից մեկի կապույտ գույնին։ Աչքերի տարբեր գույնը հիմնականում հանդիպում է սպիտակամորթ կատուների շրջանում, կամ այն կատուների մոտ, որոնցում գերակշռում է սպիտակ գույնը։ Հիմնականում այդ ցեղատեսակին են պատկանում վանա կատուները և թուրքական անգորա ցեղատեսակին պատկանողները։ Ըստ լեգենդի՝ Մուհամեդի սիրելի կատուն՝ Մուիզզան, նույնպես ունեցել է աչքերի տարբեր գույներ։ Շների հետերոքրոմիան հիմնականում տարածված է սիբիրյան խասկի ցեղատեսակի մոտ։ Ամբողջական հետերոքրոմիա ունեցող ձիերը սովորաբար ունենում են մեկը՝ շագանակագույն, իսկ մյուսը՝ սպիտակ, կապույտ կամ մոխրագույն աչքեր։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003