Հեպատիտ B, ինֆեկցիոն հիվանդություն է, որի հարուցիչն է (HBV) վիրուսը, որը ունի արտահայտված հեպատոտրոպ էֆֆեկտ։ Կարող է ընթանալ սուր և քրոնիկ ձևերով։ Հաճախ շատերի մոտ հիվանդությունը ընթանում է քրոնիկ՝ առանց կլինիկական նշանների, սակայն նույնիսկ այս դեպքում լյարդի ցեռոզը կամ ուռուցքի առաջացումը անխուսափելի է։ Դեպքերի 15 ―25%ը ավարտվում է մահով։ Երբեմն հիվանդությունը կարող է սկսվել փսխումուվ, մաշկի դեղնությամբ, հոգնածությամբ, ցավերով որովայնի շրջանում, մեզի մգությամբ։ Սովորաբար հիվանդների մոտ առաջին կլինիկական նշանների արտահայտումը լինում է վարակումից 30 - 180 օր հետո։ Հնարավոր է Հեպատիտ B֊ով վարակում նաև ծծնդաբերության ընթացքում։ Վիրուսը փոխանցվում է բոլոր կենսաբանական հեղուկներից, մասնավորապես՝ արյան միջոցով։ Հիվանդությամբ վարակվելու ռիսկը մեծացնում են ներերակային թմրանյութեր օգտագործելը, հաճախակի անկանոն սեռական հարաբերություններ ունենալը։ Ռիսկը մեծ է նաև առողջապահության աշխատակիցների մոտ, հեպատիտ B֊ով վարակված հիվանդի հետ նույն տանը ապրողների մոտ, դիալիզ ստացող հիվանդների մոտ, դաջվածք ունեցողների մոտ։ Հեպատիտ B֊ով վարակման դեպքեր չեն դիտվել ձերքերը բռնելիս, համբուրվելիս, , հազալուց, փռշտալիս և կրծքով կերակրելիս։ Հիվանդությունը ախտորոշվում է վարակումից 30 - 60 օր ամենաուշը 6 ամսից հետո՝ արյան մեջ վիրուսի և հակամարմինների հայտնաբերումով։ Հիվանդությունը կանխագերլվումէ վակցիանացիայով 1982 թվականից։ Համախարհային Առողջապահական կազմակերպությունը (ՀԱԿ) արաջարկում է կատարել հենց կյանքի իսկ առաջին օրը, եթե դա հնարավոր է։ Հաջորդ երկրորդ և երրորդ վակցինացիաները կարող են լիարժեք կանխարգելել հիվադության առաջացումը։ Ավելի քան է 180 երկրներում Հեպատիտ B֊ի վակցինացիան ընդրկվում է պետական ծրագրի մեջ։

HBV վիրուս Պատկանում է հեպանդնավիրուսների ընտանիքին։ Առանձնանում է իր բարձր կայունությամբ,գերազանցելով HIV(Human Immunodeficiency Virus) մոտ 100 անգամ։ Կայուն է ՝ տարբեր ֆիզիկական և քիմիական ազդակների հանդեպ բարձր(նույնիսկ եռացումը) և ցածր (բազմակի սառեցմանը) ջերմաստիճանի հանդեպ երկարատև թթվային միջավայրում պահելը Սենյակային ջերմաստիճանում հեպատիտ վիրուսը կարող է պահպանվել մինչև մի քանի շաբաթ, եթե նույնիսկ դա փոքրիկ չորացած արյան հետք է, կամ ածելի կամ ասեղի ծայրին մնացած արյուն։ Արյան շիճուկում +30°С ջերմաստիճանում այն կարող է պահպանվել մինչև 6 ամիս, −20°С ֊ում՝ 15 տարի, իսկ չոր շիճուկում՝ 25 տարի։ Ախտահանվում ՝ է HBV վիրուսը միայն ավտոկլավում 30 րոպեների ընթացքում՝ համապատասխան բարձր ջերմաստիճանի(180°С ) և բարձր ճնշման ներքո(0,2 ՄՊԱ), և չորացնող պահարանում(cyxoжар)՝120С ֊ում 30-40°С ֊ում րոպեում, 180°С 15-20 րոպեում, 60°С ֊ում 10 ժամում։ Համաճարակաբանություն Ըստ վիճակագրության 240 միլիոն հիվանդ է քրոնիկական հեպատիտ B-ով։ Տարեկան 780 000 մարդ մահանում է այս հիվանդությունից, որից 650 000-ը քրոնիկ ինֆեկցիայի հետևանքով առաջացած ցեռոզից, իսկ 130 000 ֊ը՝ սուր հեպատիտից։ Առավել տարածված է աֆրիկյան երկրներում և Արևելյան Ասիայում՝ կազմելով մեծահասակների շրջանում 5֊10%, իսկ Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում տարածվածությունը նվազագույնն է՝ 1%։ Ուստի ՀԱԿ֊ի համառ այս հիվանդությունը համարվում է լուրջ խնդիր։ Վիրուսը գտվում է արյան մեջ և տարբեր կենսաբանական հեղւկներում՝ թքում, սպերմայում, մեզում, դաշտանային արյան մեջ։ ՈՒստի փոխանցումը լինում է մաշկ֊ լորձաթաղանթային և վերը նշված հեղուկների շփումից։ Առավել մեծ է վարակվելու ռիսկը, երբ ունենք վնասված մաշկ կամ լորձաթաղանթ։ Փոխանցման ուղիները Ուղղահայաց Հորիզոնական ՈՒղղահայաց փոխանցումը տեղի է ունենում ծննադաբերության ժամանակ։ Հոիզոնական փոխանցումը կարող է լինել՝ սեռական կենցաղ֊կոնտակտային պարէնտերալ, այսինքն որոշ բժշկական մանիպուլիացիաների ժամանակ, երբ ունենքն ոչ ճիշտ ախտահարված գործիքներ։ Սեռական եղանակով փոխանցումը ներկայումս առաջինն է՝ անցնելով պարէնտերալ եղանակից։ Այն հիմնականում հանդիպում է անկանոն սեռական կյանք վարող անձանց մոտ, հոմոսեքսուալների մոտ։ Կենցաղ֊կոնտակտային եղանակը դեղի է ունենում, երբ օգտվում են նույն ածելիների, լոգանքի պարագեների, մատնահարդարման պարագաների, սրբիչների օգտագործման դեպքում։ Պարէնտերալ փոխանցումը առավել հաճախ դիտվում է մատնահարդարման սենյակներում, Տատու սրահներում, արյան դիալիզի, հեմոլիզի, ստոմատոլոգիական միջամտությունների, վիրաբուժական միջամտոթյունների ընթացքում և ցանկացած մ գործիքային միջամտության ժամանակ, եթե չեն պահպանվել ախտահանման կանոնները։ Պաթոգենեզ Ամենաախտածին ֆակտորը բերում է լյարդի հեպատոցիտներ մահվանը, հակամարմինների գրոհման հետեվանքով։ Արդյունքում խանգարվում է լյարդի ֆունկցիան՝ առավելապես դետոքսիկացիոն և մասամբ սինթետիկ։ Ընթացք Հիվանդության ինկուբացիոն շրջանը (վարակումից մինչև առաջին կլինիկական նշսանի ի հայտ գալու ժամանակահատվածը ) ընթացքը միջինում տևում է 12 շաբաթ, բայց կարող է տատանվել մինչև 2-6 ամիս։ Ինֆեկցիոն պրոցեսը սկսվում է վիրուսի ներթափանցմամբ արյուն, որից հետո այն սկսում է բազմանալը, մինչև որոշակի կոնցենտրացիայի հասնելը, առաջացնում է սուր հեպատիտ։ Սուր հեպատիտը սկվում է բարձր ջերմությամբ, գլխացավով, հոգնածությամբ, մարմնի կոտրվածության զգացումով։ Հնարավոր է թեթև տենդային վիճակներ, հոդերում ցավեր, մաշկի ցանավորում։ Պատկերը օրեր անց փոխվում է առաջացնելով՝ ախորժակի կորուստ սրտխառնոց, փսխում մեզի մգացում կղանքի գույնի բացացում աջ ենթակողային հատվածում Բժիշկը նշում է լյարդի և փայծախի մեծացում, լաբորատոր հետազոտման արդյունքում՝ արյան մեջ հայտնաբերվում է վիրուսին բնորոշ մարկերները, բիլիռուբինի բարձր մակարդակ, լյարդի ֆերմենտների բարձր մակարդակ։ Դեղնության ի հայտ գալուց հետո, կլինիկական նշսնները հետ են զարգանում մի քանի շաբաթվա ընթացքում (եթե հիվանդությունը չի ացնում քրոնիկ ձևի)։ Այս փուլը հիվանդներից շատերի մոտ կարող է անցնել առանց բնորոշ կլինիկական նշանի՝ դեղնության։ Երբեմն կաբող է դիտվել միայն թուլություն և աշխատունակության նվազում։ Այդ պատճառով էլ դեպքերի որոշ մասն է հայտնաբերվում։ ։ Սուր հեպատիտը կարող է ավարտվել ՝ վիրուսի էլիմինացիայով (դուրս բերմամբ ) 90% դեպքրում և կայուն իմնունիտետի առաջացմամբ։ Լյարդի ֆունկցիան վերականգվում է ամիսներ անց, սակայն մնացորդային բարդությունները ուղեկցվում են ամբողջ կյանքի ընթացքում։ անցնում է քրոնիկ ձևին Քրոնիկ հեպատիտ Քրոնիկ ձևը ավելի վտանգավոր է, քանի որ ընթանում է երկարատև, ալիքաձև, հաճախ սրացումներով, և սկզբնական շրջաններում բնորոշ են ոչ սպեցիֆիկ նշանները՝ թուլությււն, ընդհանուր հոգնածություն։ Ոստի հիվանդները, այս ամենին լուրջ չվերաբերվելով, ուշ են դիմում բուժ․ հաստատություններ։ Երբեմն կարող է ուղեկցվել սրտխարնոցով, որովայնի վերին հատվածի ցավերով, հոդահին և մկանային ցավերով, փորլուծությամբ։ Հիվանդության ուշ փուլերում արդեն ունենում ենք սպեցեֆիկ նշանները՝ դեղնություն մեզի մգեցում մաշկի քոր լնդերի արյունահոսություն քաշի կորուստ լյարդի և փայծախի մեծացում անոթային աստղիկներ Կլինիկա Հիմքում ընկած է ինտոքսիկացիան, որը առաջանում ի լյարդի դետոքսիկացոին ֆունկցիայի խանգարման և խոլեստազի(լեղու կանգ) հետևանքով։ Ինտոքսիկացիոն մեխանիզմի հիմքը կարող է լինել՝ էկզոգեն ինտոքսիկացիա ֊սննդի՝ աղեստամոքսային ուղում մարսվելուց առաջացող էնզոգեն ինտոքսիկացիա֊սեփական բջիջներում մետաբոլիկ պրոցեսների հետևանքով առաջացացող, ինչպես նաև լյարդի հեպատոցիտների նեկրոզից առաջացող էնդօտոքսինների հետևանքով։ Քրոնիկ հեպատիտի ժամանակ լյարդում լայնածավալ նեկրոզի և ցեռոզի հետևանքով ամենարտահայտված սինդրոմը պորտալ հիպերտենզիայի սինդրոմն է, որն առաջանում է լյարդի սինթետիկ ֆունկցիայի խաթարման հետևանքով անոթների ձգվածության արդյունքում։ Քանի որ տոքսիկ նյութերի նկատմամբ ամենազգայուն են նյարդային բջիջները, ուստի արտահայտվում է ցերեբրոտոքսիկ էֆֆեկտը, թեթև ձևերի ժամանակ՝ հոգնածությամբ և քնի խանգարմամբ, իսկ հիվանդության ծանր փուլերում՝ գիտակցության խամգարումից մինչև լյարդային կոմայի առաջացմամբ։ Բնորոշ են նաև երբեմն հեմորագիկ սինդրոմը և պոլիարթրիտը։ Ախտորոշում Վերջնական ախտորոշումը դրվում է լաբորատոր հետազոտությունների արդյունքում( լյարդային ցուցանիշներով՝ լյարդային ֆերմենտների՝ ԱսԱտ, ԱլԱտ֊ի փոփոխություններ, հիմնային ֆոսֆատազա, բիլիռուբինի մակարդակով, վիրուսի ԴՆԹ֊ի անջատմամբ, շիճուկաբանական մարկերներով) HBV -ի ախտորոշիչ մարկերներն են՝ Ռեպլիկացիոն ֆազայում֊ HBsAg, HBeAg, HBV DNA, հակա֊HBc IgG Ոչ (քիչ ) ռեպլիկացիոն ֆազայում֊ HBsAg, հակա֊HBc IgG Ենթակեղևային մուտանտները֊ HBsAg, հակա֊HBe, HBV DNA,հակա֊HBc IgG

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003