Գլխավոր Հիվանդություններ Կրծքի արյունահավաք

Կրծքի արյունահավաք, հեմոթորաքս (հունարեն՝ αίμα-արյուն և հունարեն՝ δώραξ -կրծքավանդակ), արյան կուտակումը թոքամզի խոռոչում։ Հիմնական պատճառը ներքին արյունահոսությունն է, որը լինում է թոքի վնասվածքների, հատկապես հրազենով վիրավորվելու դեպքում։ Կարող է առաջանալ նաև թոքի քաղցկեղի, տուբերկուլոզի, ցինգայի հետևանքով։ Կլինիկական պատկերը պայմանավորված է կուտակված արյան քանակությամբ։ Փոքր քանակությամբ արյուն կուտակվելիս առաջանում են ցավեր կրծքավանդակում, հազ։ Պրոցեսի խորացմանը զուգնթաց միանում են ներքին արյունահոսության ախտանշաններ՝ թոքի ճնշում, միջնորմի օրգանների տեղաշարժ, հևոց, կապտուկ, սրտի գործունեության խանգարումներ։ Թոքամզի պունկցիայով հայտնաբերվում է արյուն։ Կրծքի արյունահավաքի արագընթաց ձևը կյանքին վտանգ է սպառնում։ Արյունահոսությունը դադարելիս արյունը կարող է ներծծվել 10-12 շաբաթվա ընթացքում։ Ներքին արյունահոսության դադարեցում, հազի ուժեղ նոպաների դեպքում՝ մորֆինի ներարկումներ։ Արյունահոսությունը դադարած կրծքի արյունահավաքի դեպքում պունկցիա՝ մնացորդային արյունը արտածծելու նպատակով։ Եթե անհնարին է արյունը դադարեցնել՝ թորակոտոմիա։ Կրծքի արյունահավաքի թեթև դեպքերում՝ հանգիստ, հազը հանգստացնող միջոցներ։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003