Գլխավոր Հիվանդություններ Արյունահավաք

Արյունահավաք (հեմատոմա) (հունարեն՝ ατμα-արյուն և հունարեն՝ ωμα-ուռուցք), արյունահոսության հետևանքով արյան սահմանափակ կուտակում հյուսվածքներում, որտեղ առաջանում են արյունով լցված խոռոչներ։ Արյունային ուռուցքի պատճառ են անոթների պատռվածքները, հաճախ՝ հարվածները կամ արյան մակարդելիության փոփոխությունները։

Առաջանում է արյունատար անոթների վնասման հետևանքով, մաշկի և շրջոսկրի տակ, մկաններում, հոդախորշերում, լորձաթաղանթներում, ներքին օրգաններում և այլն։ Փափուկ հյուսվածքներում սալջարդի հետևանքով առաջանում է ոչ մեծ մակերեսային, ցավոտ արյունային ուռուցք՝ արյան ենթազեղումով, որը հաճախ կարելի է կանխել՝ սալջարդի ժամանակ ճիշտ առաջին օգնություն ցույց տալով։ ժամանակին բուժելիս արյունային ուռուցքը սովորաբար անցնում է անհետևանք։ Տարածուն (օրինակ՝ միջմկանային) արյունային ուռուցքի դեպքում հիվանդը պետք է բուժվի բժշկի հսկողությամբ։ Կենսական կարևոր օրգանների (գլխուղեղ, լյարդ և այլն) սալջարդի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, քանի որ կարող են առաջանալ կյանքի համար խիստ վտանգավոր արյունային ուռուցքներ։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003