Գլխավոր Հիվանդություններ Սուր գաստրոէնտերիտ

Սուր գաստրոէնտերիտը (ստամոքսաաղիքաբորբ) երեխաների մոտ հանդիպող ամենատարածված հիվանդություններց մեկն է։ Ընդհանրապես սա 5-7 օր տևող ինքնակարգավորվող հիվանդություն է և, այդ պատճառով, բուժման գլխավոր նպատակն է հանդիսանում օրգանիզմը ջրազրկումից, նյութափոխանակության հետևանքով տեղի ունեցող թթվեցումից և էլեկտրոլիտային խանգարումներից պաշտպանելը։ Մեղմ կամ չափավոր ջրազրկմամբ ՍԳ-ի դեպքերի մեծամասնությունը կարելի է բուժել բերանային դեհիդրացիայի միջոցով։ Չնայած որ ապացուցված է բերանային դեհիդրացիայի արդյունավետությանը, այն մնում է ոչ ամբողջությամբ օգտագործվող։ Դրա հիմնական պատճառը այն է, որ բերանային դեհիդրացիան ոչ նվազեցնում է աղիքային շարժումների հաճախությունը և հեղուկի կորուստը, ոչ էլ կարճացնում է հիվանդության տևողությունը, ինչը նվազեցնում է նրա ընդունումը և բերում է լրացուցիչ բուժման նկատմամբ հետաքրքրություն։ Պատահական վերահսկվող փորձերի (ՊՎՓ) որոշ մետա-վերլուծությունների ապացուցված արդյունքները սուր ջրային փորլուծության բուժման մեջ (Huang et al. 2002) անփոփոխ ցույց են տվել հաստատուն էական ազդեցություն և որոշ պրոբիոտիկ շտամերի չափավոր կլինիկական ազդեցություն հիմնականում ռոտավիրուսների և նորածինների ու փոքր երեխաների մոտ։ Բացառապես միայն 2 մետա-վերլուծություններ են կենտրոնացվել միայն մեկ պրոբիոտիկ միկրոօրգանիզմի ազդեցության վրա և հայտնաբերել են Lactobacillus GG և Saccharomyces boulardii օգտակար ազդեցությունները։ Ընդհանրապես պրոբիոտիկների օգտակար ազդեցությունները սուր վարակիչ փորլուծության բուժման վերահսկման մեջ թվում է թե

(1) չափավոր են, (2) շտամերից կախված, (3) չափաբաժնից կախված (1010–1011 գաղութ-ձևավորող միավորների (ԳՁՄ) դեպքում ավելի մեծ է), (4) կարևոր են ջրային փորլուծության և վիրուսային գաստրոէնտերիտի դեպքում, բայց ոչ ինվազիվ բակտերիալ փորլուծության դեպքում, (5) առավել ակնհայտ են, երբ պրոբիոտիկներով բուժումը սկսվում է հիվանդության վաղ փուլերում (6) առավել ակնհայտ են զարգացած երկրներում ապրող հիվանդների մոտ։ Ներկայացնելով մատչելի փաստերը՝ ԵՄԳՀՍԽ-ն, Մանկաբուժական Վարակային Հիվանդությունների Եվրոպական Խորհուրդը (ՄՎՀԵԽ) և Հետազոտողների Աշխատող Խումբը վերջերս հաստատեցին, որ ընտրված պրոբիոտիկները, ըստ շտամերի և հիվանդների խմբի, կարող են օգտագործվել երեխաների ՍԳ-ի վերահսկման ժամանակ՝ որպես դեհիդրացիոն բուժման լրացում։ Այդ ընտրված պրոբիոտիկները օժտված են ապացուցված կլինիկական արդյունավետությամբ (e.g., Lactobacillus GG, S. boulardii) և կարգավորվում են համապատասխան չափաբաժնով։ Այլ պրոբիոտիկ շտամերը նույնպես կարող են օգտագործվել, սակայն միայն այն պայմանով, որ նրանց արդյունավետությունը փաստագրվի բարձր որակի ՊՎՓ–ում։ Խորհուրդների մեկ այլ խումբ գալիս է Առողջության և Կլինիկական Բարելավման Ազգային Ինստիտուտից (ԱԿԲԱԻ) (Կանանց և Երեխաների Առողջության Ազգային Համագործակցության Կենտրոն 2009)։ ԵՄԳՀՍԽ/ ՄՎՀԵԽ-ի ցուցումների նման, այս ցուցումների շարքը հիմնված է համախմբորեն ուսումնասիրված ամենամատչելի փաստերի վրա։ ԱԿԲԱԻ-ի տվյալներից կարելի է եզրակացնել, որ բարձր որակի համակարգված դիտարկումների մեջ կա փաստ, որը ցույց է տալիս, որ պրոբիոտիկ բուժումը ունի օգտակար ազդեցություն փորլուծության տևողության կարճեցման և օրգանիզմից նյութափոխանակության արգասիքների դուրս բերման հաճախականության նվազման վրա։ Ինչևէ, ի հակասություն ԵՄԳՀՍԽ/ ՄՎՀԵԽ-ի ցուցումների, ԱԿԲԱԻ-ի դիրքը այն է, որ, չնայած որոշ կլինիկական օգուտների ակնհայտությանը, ներկայումս հարմար չէ խորհուրդ տալ պրոբիոտիկների օգտագործումը։ Հարկ է նշել, որ ԱԿԲԱԻ-ի ցուցումները ուղղված են Մեծ Բրիտանիայի առողջապահության ոլորտի մասնագետներին, որտեղ հավաստագրված պրոբիոտիկ պատրաստուկները մատչելի չեն Առողջության Ազգային Ծառայությունում։ Ամփոփելով ասենք, որ ընտրված պրոբիոտիկ միկրոօրգանիզմները կարող են նվազեցնել ՍԳ-ի տևողությունը և ախտանիշների ի հայտ գալու արագությունը։ Ապացուցված արդյունավետությամբ և համապատասխան չափաբաժնով պրոբիոտիկների օգտագործումը, որպես դեհիդրացիոն բուժման հավելում, խորհուրդ է տրվում որոշ գիտական կազմակերպությունների կողմից։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003