Գաստրիտ, ստամոքսաբորբ Մարսողական համակարգի հիվանդությունների շարքում ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումը (գաստրիտ) ամենատարածվածն է։ Եթե գաստրիտի առաջացումը սուր ձևով ինչ-որ տեղ հասկանալի է, ապա խրոնիկ գաստրիտը գրեթե ամբողջությամբ մեր մեղավորությունն է։ Կյանքի համար այս հիվանդությունը վտանգավոր չէ, սակայն մեր առօրյան այն կարող է ծանրացնել։ Խռովություն մարսողության դեմ Ստամոքսը չի սիրում բռնություններ։ Եթե դուք ընդունել եք կասկածելի որակի սնունդ, չարաշահել եք ալկոհոլային խմիչքները կամ դեղորայքը, հիվանդացել եք որևէ վարակիչ հիվանդությամբ կամ օգտագործել եք անորակ սնունդ, ապա իմացեք, որ շուտով ստամոքսում կսկսվի խռովություն՝ սուր գաստրիտի տեսքով, այսինքն՝ ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում։ Երբեմն սուր գաստրիտն ուղեկցում է լյարդի, երիկամի հիվանդություններին, երբեմն դրան նպաստում է օրգանիզմի համար անհամատեղելի սննդամթերքների օգտագործումը (ձու, կաթնամթերք և այլն)։ Ծանր դեպքերում բորբոքային պրոցեսը կարող է ընդգրկել լորձաթաղանթի շերթը ամբողջ հաստությամբ և նույնիսկ անցնել մկանային շերտին:

Սուր գաստրիտի հիմնական նշաններ Կրծոսկրի տակ սուր կտրող ցավեր, ծանրության զգացողությամբ սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, լեզվի փառի մգացում։ Հիվանդության սուր շրջանը տևում է 2-3 օր։ Առաջին օրը լավ է անցնել անկողնային ռեժիմի և քաղցած մնալ, օգտագործել ոչ քաղցր թեյ կամ քիչ քանակությամբ հանքային ջուր։ Թթվային, թե՝ոչ Կա նաև գաստրիտի խրոնիկական ձևը, որն ընթանում է սրացումներով և երկարատև հանդարտ վիճակով։ Այս դեպքում շատ կարևոր է իմանալ, թե ինչպիսին է ստամոքսահյութը ՝ ցածր թթվայնությամբ, թե բարձր։ Ոչ միշտ է հնարվոր հիվանդության ախտանիշերով կողմնորոշվել այդ հարցում, միակ ճիշտ ճանապարհը բժիշկն է։ Այնուամենայնիվ, փորձեք ներկայացնել՝ ցածր թթվայնությամբ ընդացող գաստրիտի հիմնական նշանները՝ ուտելուց հետո փքվածության զգացում, սրտխառնոց, գխտոց և հաճախակի փորլուծություն։ Նորմալ և բարձր թթվայնությամբ գաստրիտը հանդիպում է ավելի երիտասարդ տարիքում։ Ցավերին զուգահեռ ի հայտ են գալիս ուտելուց հետո այրոց, գխտոց՝ թթվահամով, հակում փորկապության նկատմամբ, լեզվի վրա առատ սպիտակ փառ։ Ժամանակին չբուժվելու դեպքում ստամոքսի լորձաթաղանթի վրա առաջանում է էրոզիա, որն էլ կարող է բերել խոցի առաջացման։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003