Գլխավոր Հիվանդություններ Ուղիղ ալիքի արտանկում

Ուղիղ ալիքի արտանկում , ուղիղ աղիքի մասնակի կամ լրիվ արտաշրջումը (դուրս ընկնելը) հետանցքից։ Հաճախ նկատվում է երեխաների մոտ։ Ուղիղ ալիքի արտանկմանը նպաստում են աղիքն իր բնականոն դիրքում պահող ապարատի անբավարար զարգացումը, կոնքի հատակի մկանների թուլությունը, սրբոսկրի և պոչուկի թեքությունը և այլն։ Անմիջականորեն ուղիղ ալիքի արտանկում կարող են առաջացնել նաև ծանր ֆիզիկական աշխատանքը, որովայնի և կոնքի վնասվածքները, աղիքների հիվանդությունները, ծանր ծննդաբերությունները ևն։ Երեխաների ուղիղ ալիքի արտանկում երբեմն առաջանում է երկարատև փորկապության, լուծի, երկարատև հազի հետևանքով։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003