Գլխավոր Հիվանդություններ Ամոթույքաբորբ

Ամոթույքաբորբ, վուլվիտ, կնոջ արտաքին սեռական օրգանների՝ ամոթույքի բորբոքում։ Հաճախ հանդիպում է աղջիկների և տարեց կանանց մոտ՝ կապված օրգանիզմի ֆիզիոլոգիական առանձնահատկությունների հետ։ Հիվանդների մեծամասնության մոտ ամոթույքաբորբն առաջանում է երկրորդաբար՝ հեշտոցի ախտաբանական արտադրությամբ արտաքին սեռական օրգանները գրգռվելիս։ Ամոթույքի էպիթելային ծածկույթի խախտումը (ճանկռվածքներ, քերծվածքներ, ճաքեր, վնասվածքներ՝ այդ թվում քիմիական և ջերմային) նպաստում է թարախածին մանրէների ներթափանցմանը և բազմացմանը։ Աղջիկների մոտ ճանկռվածքների պատճառ կարոդ է դառնալ սրատուտը։

Կլինիկական ընթացք Ըստ կլինիկական ընթացքի, լինում է սուր և քրոնիկական։ Հիվանդության սուր շրջանում առաջանում են արտաքին սեռական օրգանների այրոց և քոր։ Ախտանիշներ Նկատվում են ամոթույքի մաշկի և լորձաթաղանթի կարմրություն, ծլիկի և փոքր սեռական շուրթերի այտուց։ Հիվանդությունը ժամանակին չբուժելու դեպքում կարող է դառնալ քրոնիկական՝ հաճախակի սրացումներով և լուրջ բարդություններով։ Վերը նշված ախտանշաններն ի հայտ գալիս հարկավոր է անհապաղ դիմել բժշկի։ Կանխարգելման հիմնական միջոցը անձնական հիգիենայի կանոնների պահպանումն է և ամոթույքաբորբի առաջացմանը նպաստող հիվանդությունների բուժումը։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003