Ետադարձ տիֆ, սուր վարակիչ հիվանդություն, որի կլինիկական ընթացքը բնորոշվում է պարբերաբար կրկնվող տենդային նոպաներով և միջնոպային անտենդ շրջաններով։ Տարբերում են ոջլային կամ համաճարակային և տզային կամ տեղաճարակային ետադարձ տիֆ։ Ախտորոշում Նոպայի ժամանակ, ջերմության բարձրացումից 14 ժամ անց, հարուցիչը հնարավոր է հայտնաբերել հիվանդի մատից վերցրած արյան հաստ կաթիլի կամ քսուքի մանրադիտակային հետազոտմամբ։ Բուժում Ստացիոնար պայմաններում, արսենային պատրաստուկներով և անտիբիոտիկներով։ Կանխարգելումը Հիվանդի վաղ հայտնաբերում, անհապաղ հոսպիտալացում (հիվանդը դուրս է գրվում վերջին ջերմային նոպայից 15 օր հետո)։ Պայքար ոջլոտության դեմ։ Օջախի և հիվաևդի հետ շփվող աևձաևց սանիտարական մշակում։ Բուժումը Բուժումը կատարվում է ստացիոնար պայմաններում։ Կանխարգելումը Կանխարգելման համար պետք է ոչնչացնել տզերին և կրծողներին։

Ոջլային ետադարձ տիֆ Ոջլային ետադարձ տիֆը հաճախ հանդիպում է պատերազմների, սովի, ոջլոտության և գաղթի ժամաևակ։ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության տվյալներով այժմ ոջլային ետադարձ տիֆ գրանցվում է Հյուսիսային Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի երկրներում։ ՍՍՀՄ-ում (այժմ գոյություն չունի) այն լրիվ վերացել Է։ Հայաստանում ոջլային Ետադարձ տիֆի համաճարակներ են բռնկվել 1917—1918—1919-ին։ Ոջլային Ետադարձ տիֆով հիվանդանում է միայն մարդը։ Հարուցիչը սպիրոխետն է․ հայտնաբերել է գերմանացի բժիշկ Օ․ Օբերմեյերը 1868-ին։ Վարակի միակ աղբյուրը հիվանդ մարդն Է, փոխանցողը՝ հագուստի ոջիլը, որը վարակիչ է դառնում հիվանդի արյունը ծծելուց 4 օր հետո։ Սպիրոխետները մարդու օրգանիզմ են թափանցում մաշկի քերծվածքների, ճանկռվածքների միջով, անցնում են ավշային համակարգ, ապա արյան ընդհանուր հոսքով ընկնում փայծաղ, լյարդ, ոսկրածուծ ն կենտրոնական նյարդային համակարգ։ Սպիրոխետները այդ օրգաններից պարբերաբար ընկնում են արյան մեջ և առաջացնում կրկնակի տենդային նոպաներ։ Ոջլային ետադարձ տիֆից հետո առաջանում է անկայուն իմունիտետ։ Հիվանդության գաղտնի շրջանը 2—14 օր է։ Առաջին նոպան սկսվում է հանկարծակի դողով, ջերմության բարձրացմամբ (40—41 °C), ընդհանուր թուլությամբ, մկանացավերով, հատկապես՝ ձկնամկանների շրջանում։ Նոպան շարունակվում է 5—8 օր, ապա մարմնի ջերմությունը դառնում է բնականոն, սկսվում է 6—8 օրյա դադարի շրջանը (ապիրեքսիա)։ Հանկարծակի դողից հետո հիվանդի ջերմությունը կրկին բարձրանում Է, սկսվում է երկրորդ նոպան, տևում 3—5 օր, որին հաջորդում է 8—12 օրյա դադարի շրջանը։ Երբեմն կարող են լինել 3-րդ, հազվադեպ՝ 4-րդ և 5-րդ նոպաները։ Ցուրաքաևչյուր նոպայի վերջում սպիրոխետների մեծ մասը ոչնչանում է արյան մեջ հակամարմինների (սպիրոխետոլիզին) առաջացման շնորհիվ։ Տզային Ետադարձ տիֆ Բնական-օջախային վարակիչ հիվանդություն Է։ Օջախները հայտնաբերվել են Աֆրիկայում, Ասիայում, Ամերիկայում, Եվրոպայում։ Նախկին ՍՍՀՄ-ում հանդիպում է Ղազախստանում, միջինասիական հանրապետություններում, Անդրկովկասում, Ուկրաինայի հարավում։ Բնական պայմաններում տզային Ետադարձ տիֆով հիվանդանում են կրծողները (մկներ, առնետներ, համստերներ, ճագարամկներ և այլն)։ Տզային Ետադարձ տիֆի հարուցիչները Borelia ցեղի սպիրոխետներն են, փոխանցողները՝ Ornithodorus ցեղի տզերը։ Մեկ անգամ վարակված տիզը ունակ է հիվանդությունը տարածել իր ամբողջ կյանքի ընթացքում։ Տզային Ետադարձ տիֆ թողնում է անկայուն իմունիտետ։ Տզային Ետադարձ տիֆի կլինիկան նման է ոջլային Ետադարձ տիֆին, սակայն ընթացքն ավելի թեթև է, նոպաևերի թիվն ավելի շատ (8—10) և անկանոն։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003