Գլխավոր Հիվանդություններ Բարձիկաբորբ

Բարձիկաբորբ (բուրսիտ), հոդերի ձուսպապարկերի բորբոքում։ Հաճախ առաջանում է արմնկային, ուսային, ծնկային և սրունքաթաթային հոդերում։ Հիվանդությունը կարող է ընթանալ սուր և քրոնիկական։ Սուր բարձիկաբորբը սովորաբար առաջանում է հոդապարկի շրջանում՝ վնասվածքի (սալջարդ, քերծվածք, փոքր վերքեր) հետևանքով կամ որպես առանձին հիվանդությունների (ֆուրունկուլոզ, ոսկրածուծաբորբ, գրիպ, բրուցելոզ, գոնոռեա) բարդություն։ Քրոնիկական բարձիկաբորբը, որպես կանոն, առաջանում է հարհոդային ձուսպապարկերի երկարատև մեխանիկական գրգռման հետևանքով՝ կապված մասնագիտության (լեռնագործներ, մանրահատակագործներ, մարզիկներ) առանձնահատկությունների հետ։

Ախտանիշեր Սուր բարձիկաբորբի ժամանակ հոդի շրջանում նկատվում են մաշկի կարմրություն ն փափուկ, առաձգական ցավոտ ուռածություն՝ լցված շճային հեղուկով։ Դրանից սահմանափակվում է հոդի շարժունությունը, երբեմն բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, և վատանում ընդհանուր վիճակը։ Հիվանդության սաստկացումից առաջանում է թարախային բարձիկաբորբ, բորբոքային գործընթացը կարող է տարածվել հոդի կամ շրջակա փափուկ հյուսվածքների վրա և առաջացնել ենթամաշկային կամ միջմկանային ֆլեգմոնա։ Բուժում Սուր բարձիկաբորբը բարձիթողի դեպքերում դժվար է բուժվում, և երբեմն պահանջվում է վիրահատական միջամտություն։ Ուստի հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկավոր է դիմել բժշկի։ Քրոնիկական բարձիկաբորբից վերջույթի ֆունկցիան սովորաբար չի խանգարվում, բայց պահանջվում է պարտադիր բուժում, քանի որ կարող է սրանալ ն հասցնել ժամանակավոր անաշխատունակության։ Կանխարգելում Որպեսզի վնասվածքային բարձիկաբորբը կանխվի, խորհուրդ է տրվում մեխանիկական գրգռման ենթակա հոդի վրա կրել պաշտպանական վիրակապ։ Մաշկի վնասման դեպքում հոդի շրջանը խնամքով մշակել վարակազերծող միջոցներով (սպիրտ, յոդ, ադամանդականաչ) և վիրակապ դնել։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003