Բրոնխէկտատիկ հիվանդություն, բրոնխէկտազ, (բրոնխալայնանք) խրոնիկական բորբոքային հիվանդություն, որի դեպքում բորբոքային պրոցեսը տեղակայվում է բրոնխներում` հատկապես ստորին հատվածների և ուղեկցվում է անդառնալի դեստրուկտիվ պրոցեսներով և բրոնխային դիսֆունկցիայով։ Այն հիմանականում լինում է երկրորդային, որպես բրոնխներում բորբոքային պրոցեսի հետևանք, հանդիպում է նաև առաջնային տարբերակը, որպես զարգացման բնածին դեֆեկտ։ Պնևմոկոկը, հեմոֆիլային ցուպիկը, ստաֆիլոկոկը, ստրեպտոկոկը, կապտաթարախային ցուպիկը և այլ հարուցիչներ համարվում են հիմնական հիվանդության հարուցիչ, այլ կերպ` սրացման պատճառ, բայց ոչ բրոնխէկտատիկ հիվանդության։ Բրոնխալայնանքի ժամանակ բրոնխներում խորխի կուտակումը նպաստում է բրոնխների պատերի և այն շրջապատով թոքահյուսվածքների բորբոքմանը։ Հիվանդությանը բնորոշ է քրոնիկական, աստիճանաբար սաստկացող ընթացքը։ Կանխարգելում Բրոնխալայնանքը կանխարգելու համար անհրաժեշտ է ժամանակին բուժել շնչառության օրգանների սուր և քրոնիկական բորբոքային հիվանդությունները։ Որքան բարձր է օրգանիզմի դիմադրողականությունը վարակի նկատմամբ, այնքան փոքր է բրոնխներում բորբոքային գործընթացի սրացման հավանականությունը։ Դրան նպաստում են աշխատանքի հիգիենայի պահպանումը, շնչառական մարմնամարզությունը, օրգանիզմի կոփումը, կենդանական սպիտակուցներով և վիտամիններով հարուստ լիարժեք սնունդը, բորբոքային օջախի ապաքինումը։

Ախտանիշներ Բնածին ոչ մեծ բրոնխալայնանք, առանց բորբոքային փոփոխությունների կարող է տևել երկար՝ առանց կլինիկական դրսևորումների։ Չափերով և թվով զգալի մեծ բրոնխալայնանքների և գլխավորապես գրանցում թարախային բորբոքման առկայության դեպքում նկատվում է ջերմության պարբերական բարձրացում, դող, շարունակվող հազ՝ առատ խորխարտադրությամբ (երբեմն 1՝ օրվա ընթացքում), հատկապես առավոտյան, հաճախ՝ թարախային և գարշահոտ։ Հնարավոր է թոքային արյունահոսություն, չբուժվելու դեպքերում առաջանում են սիրտանոթային համակարգի և երիկամների բարդություններ։ Հիվանդի աշխատունակությունը ցածր է, հիվանդության սրացման դեպքում բուժումը հիվանդանոցային է։ Պաթոգենեզ Հիվանդության զարգացման մեջ դեր է խաղում նաև բրոնխային ծառի գենետիկական դետերմինացված անլիարժեքությունը (բրոնխների պատի բնածին թուլություն, հարթ մկանայի շերտի, էլաստիկ և աճառային հյուսվածքի անբավարար զարգացում), որը նպաստում է ինֆեկցիայի զարգացմանն և խրոնիկական ընթացքին։ Բրոնխէկտատիկ հիվանդության պաթոգենեզում կարևոր դեր է խաղում խոշոր բրոնխների (բլթային, սեգմենտար) անցանելիության խանգարումը, որը ապահովում է վերջիններիս դրենաժային ֆունկցիայի խանգարումը, սեկրետի պահումը և օբտուրացիոն ատելեկտազի առաջացումը։ Բրոնխների օբտուրացիան և բրոնխային սեկրետի պահումը անխուսափելիորեն հանգեցնում են օբտուրացիայի մասից դիստալ թարախաօջախային պրոցեսի զարգացմանը, որը պայմանավորում է բրոնխային պատի պրոգրեսիվող անդառնալի փոփոխություններ։ Գոյություն ունեն այսպես կոչված բրոնխալայնացնող ուժեր (հազի հետևանքով ներբրոնխային ճնշման բարձրացում, կուտակվող սեկրետով գերձգում, բացասական ներկրծքային ճնշում), որոնք բրոնխների պատի ռեզիստենտականության խախտման դեպքում հանգեցնում է բրոնխիալ լուսանցքի կայուն լայնացման։ Գոյություն ունի վաղուց հայտնի հիպոթեզ բրոնխէկտատիկ հիվանդության և վերին շնչական ուղիների հիվանդությունների (ռինոսինոպաթիա, խրոնիկական տոնզիլիտ, ադենոիդ) պաթոգենեիկ կապի մասին։ Դասակարգում բրոնխալայնանքը լինում է բնածին և ձեռքբերովի։ Բնածին բրոնխալայնանքը հազվադեպ է հանդիպում, ձեռքբերովին թոքաբորբի, մանկական վարակիչ (կապույտ հազ, կարմրուկ) և թոքային այլ հիվանդությունների հետևանք է։ Ըստ ձևի բրոնխէկտազները լինում են ցիլինդրիկ, պարկային, իլիկաձը և խառը։ Բրոնխէկտազները բաժանվում են նաև ատելեկտատիկ և ատելեկտազի հետ կապ չունեցող։ Ըստ կլինիկական ընթացքի տարբերում են հիվանդության 4 ընթացք՝ ա) թեթև, բ) արտահայտված, գ) ծանր, դ) բարդացած։ Ըստ տեղակայման՝ միակողմանի և երկկողմանի՝ նշելով պրոցեսի կոնկրետ տեղակայումը սեգմենտար և բլթային մակարդակով։ Կլինիկա Հիվանդությունը հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ (60-65%), հատկապես 5-25 տարեկանում, սակայն հիվանդության սկսման հստակ ժամանակը ախտորոշել դժվար է։ Առաջին սրացման պրոցեսները դիտարկվում են որպես հարբուխ և չեն արժանանում համապատասխան ուշադրության։ Հիվանդների հիմնական գանգատը հազն է, հատկապես առավոտյան ժամերին առատ խորխարտադրությամբ «լիքը բերանով»։ Խորխի օրական քանակը կարող է հասնել մինչև 500մլ և ավել։ Ռեմիսիայի շրջանում խորխարտադրություն կարող է ընդհանրապես չլինել։ Արյունախխում ու թոքային արյունահոսություն հազվադեպ է լինում, բայց երբեմն դրանք լինում են հիվանդության միակ դրսևորում «չոր բրոնխէկտազ»։ Դիտվում է նաև հևոց, ցավ կրծքավանդակում կապված պլևրայի ախտաբանության մեջ ընդգրկմամբ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև սուբֆեբրիլ թվերի, ինտոքսիկացիայի այլ երևույթներ։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003