Գլխավոր Հիվանդություններ Գորտնուկներ

Գորտնուկներ, մաշկի վիրուսային հիվանդություն։ Հաճախ հիվանդանում են երեխաները և երիտասարդները։ Հարուցիչը փոխանցվում է հիվանդների և տնային գործածության իրերի հետ անմիջական շփումից վնասված մաշկի միջով։ Հիվանդությանը կարող են նպաստել մաշկի չնչին վնասվածքները, քրտնոտությունը և այլն։ Լինում են սովորական տափակ, ներբանային։ Գորտնուկները սովորաբար անհետանում են մեկ ամսվա ընթացքում, բայց կարող են մնալ տարիներ և կրկնվել։

Տեսակ Գորտնուկներին դասակարգում են կախված ձևից, վարակման վայրից, պատճառ հանդիսացող պապիլոմավիրուսներից։ Սովորական գորտնուկներ Սովորական գորտնուկներ պինդ, մոխրագույն կամ մաշկագույն վերնամաշկային հանգուցիկներ են (հաճախ մի քանի հատ)՝ 3-10 մմ տրամագծով, անհարթ մակերեսով։ Որպես կանոն՝ լինում են ձեռքերի դրսային մակերևույթին և մատներին։ Տափակ գորտնուկներ Տափակ գորտնուկներ (պատանեկան) հանգուցիկներ են (սովորաբար մի քանի հատ)՝ 0,5-3 մմ տրամագծով, հաճախ՝ կլորավուն, մաշկագույն կամ դեղնադարչնագույն, հարթ մակերեսով։ Հիմնականում լինում են դեմքին, ձեռքերի դրսային մակերևույթին, հազվադեպ՝ նախաբազուկներին։ Ներբանային գորտնուկներ Ներբանային գորտնուկներն առաջանում են կոշիկի առավել ճնշող տեղերում։ Դրանք կոշտուկներ հիշեցնող (տարբերվում են եղջերային կուտակումների տակ կարմրավուն պտկիկային գերաճով) գորշավուն, ցավոտ գոյացություններ են, որոնք հաճախ դժվարացնում են քայլելը։ Բուժում Բուժումը նշանակում է բժիշկը։ Ինքնաբուժումը, հատկապես այրող միջոցներով (թթվով և հիմքով) կարող է առաջացնել շրջակա հյուսվածքների բորբոքում, թարախակալում, սպիներ, չնայած որ համաձայն հետազոտությունների օրինակ սալիցիլաթթվով գորտնուկի մշակումն ավելի արդյունավետ է, քան պլացեբոն։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003