Գլխավոր Հիվանդություններ Պարկինսոնյան հիվանդություն

Պարկինսոնյան հիվանդություն, դողացող լուծանք, կենտրոնական նյարդային համակարգի քրոնիկական առաջադիմող հիվանդություն, բնորոշվում է շարժողական ֆունկցիաների խանգարմամբ։ Պատմություն ուսումնասիրություն Առաջինը նկարագրել է անգլիացի բժիշկ Ջ․ Պարկինսոնը (J․ Parkinson), 1817 թվականին։ Նյարդային համակարգի առավել տարածված հիվանդություններից է։ Հաճախ հիվանդանում են տարեց տղամարդիկ։

Պատճառներ Պատճառներն են՝ ուղեղաբորբը, գլխուղեղի արյան անոթների աթերոսկլերոզը, գլխի վնասվածքները, թունավորումները (բարբիտուրատներով, շմոլ գազով)։ Երբեմն հիվանդության պատճառը հնարավոր չէ պարզել։ Պարկինսոնյան հիվանդությունը պայմանավորված է գլխուղեղի ենթակեղևային գոյացություններում դոֆամինի (կատեխոլամինների փոխանակության նյութ) անբավարարությամբ, որը հանգեցնում է գլխուղեղի մեդիատորների հիմնական համակարգերի հավասարակշռության խախտման և շարժողության կարգավորման խանգարման։ Գլխուղեղի մորֆոլոգիական հետազոտությամբ հայտնաբերվում է ենթակեղևային գոյացությունների սև նյութի բջիջների քայքայում։ Հիմնական ախտանշաններ Հիմնական ախտանշաններն են․ ձեռքերի և ոտքերի մշտական դող, դիմականման դեմք, թքահոսություն, մկանների տոնուսի բարձրացում, ընդհանուր կաշկանդվածություն, շարժումների դանդաղում են։ Խոսակցությունը միապաղաղ է, առանց էմոցիոնալ երանգավորման։ Բուժում Բուժումը․ դոֆամինի կոնցենտրացիան նորմալացնող 1-ին դոֆային և արտանի խմբի պատրաստուկներով (սակայն հաճախ առաջացնում են կողմնային երևույթներ), կենտրոնական ազդեցության խոլինոլիտիկ դեղամիջոցներ։ Դեղորայքային բուժման անարդյունավետության դեպքում՝ վիրաբուժական միջամտություն՝ ստերեոտաքսիկ մեթոդով։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003