Գլխավոր Հիվանդություններ Բրուտոնի հիվանդություն

Բրուտոնի ագամագլոբուլինեմրա։ Հիվանդությունը հիմնականում առաջանում է տղաների, երբեմն նկատվում է նաև աղջիկների մոտ։ Բրուտոնը այս հիվանդությունն առաջին անգամ նկարագրել է 8 տարեկան տղայի մոտ 1952 թ., որի անամնեզում 4 տարեկանից նկատվել են մանրէական բնույթի հաճախակի վարակներ։ Բրուտոնի ագամագլոբուլինեմիայով տառապող հիվանդների մոտ խիստ ընկճված են հումորալ իմունիտետի ռեակցիաները, մինչդեռ բջջային իմունիտետի ռեակցիաները կարող են պահպանված լինել։ Այս հիվանդների մոտ ուրցագեղձը ընդհանրապես գտնվում է նորմալ վիճակում, սակայն բացակայում են պլազմացիտային բջիջները։

Կլինիկորեն հիվանդությունն արտահայտվում է կրկնվող մանրէական վարակների ձևով՝ շաղկապենու բորբոքումներով, օտիտներով, անգինաներով, սինուսիտներով, բրոնխաթոքայհն վարակներով, պիոդերմիաներով։ Վիրուսների և սնկերի նկատմամբ օրգանիզմի կայունությունը պահպանվում է։ Նրանց մոտ հաճախ հանդիպում են աուտոիմուն մեխանիզմով զարգացող հիվանդություններ՝ ռևմատոիդ արթրիտ, դերմատոմիոզիտ և ընդհակառակն՝ ադենոիդներ, նշիկների հիպերտրոֆիա չի լինում։ Հետաքրքրականն այն է, որ նույնիսկ երևույթների սրացման շրջանում ավշահանգույցները, լյարդը և փայծաղը սովորաբար մեծացած չեն լինում։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003