Գլխավոր Հիվանդություններ Ալցհայմերի հիվանդություն

Ալցհայմերի հիվանդություն կամ Ալցհեյմերի հիվանդություն (անգլ.՝ Alzheimer's disease), կենտրոնական նյարդային համակարգի դեգեներատիվ հիվանդություն է, որը մեծ մասամբ հանդես է գալիս 65 անց մարդկանց մոտ։ Ալցհայմերի հիվանդությունը նկարագրվում է որպես գլխուղեղի նյարդային բջիջների վրա ազդող արագ զարգացող, քայքայիչ խանգարում, որը հանգեցնում է հիշողության ու խոսելու հմտության կորստի և վարքի փոփոխության։ 2006 թ. տվյալներով ամբողջ աշխարհում Ալցհեյմերով հիվանդների թիվը 26,6 միլիոն է, իսկ մինչև 2050 թ. հիվանդների թիվը կարող է աճել մոտ չորս անգամ։ Տարբեր անձանց մոտ այն ընթանում է յուրովի, բայց կան նաև որոշակի ընդհանուր սիմպտոմներ։ Առաջին ակնառու նշանները սովորաբար թյուրիմացաբար կապվում է ծերունական տարիքի հետ կամ բացատրում ուժեղ սթրեսի ազդեցությամբ։ Վաղ փուլերում ամենահաճախ դիտվող նշանը կարճաժամկետ հիշողության խանգարումն է։ Այն կարող է արտահայտվել օրինակ վերջին ժամանակահատվածում ստացած ինֆորմացիան հիշելու անկարողությամբ։ Բժշկի դիմելուց հետո, եթե կասկած կա Ալցհեյմերի հիվանդության, ախտորոշման ճշտման համար սովորաբար վերլուծում են հիվանդի վարքը, անցկացնում մի շարք կոգնիտիվ թեստեր, իսկ հնարավորության դեպքում անցկացնում են մագնիսա-ռեսզոնանսային տոմոգրաֆիա(ՄՌՏ)։

Հիվանդության խորացման հետ դիտվում է նաև երկարաժամկետ հիշողության կորուստ։ Օրգանիզմի ֆունկցիայի աստիճանական կորուստը բերում է մահվան։ Անհատական պրոգնոզը դժվարացած է հիվանդության ընթացքի տևողության տարբերակների բազմազանության պատճառով։ Մինչև կլինիկական նշանների դրսևորումը և հիվանդության ախտորոշումը, այն կարող է երկար ժամանակ ընթանալ քողարկված։ Ախտորոշումից հետո հիվանդների կյանքի միջին տևողությունը 7 տարի է, 3%-ից քիչ հիվանդների մոտ այն կարող է հասնել մինչև 14 տարի։ Մինչ այժմ Ալցհեյմերի հիվանդությունն ամբողջովին բացահայտված չի և շատ հարցեր մնում են չպարզաբանված։ Հետազոտությունների արդյունքում հիվանդությունը ասոցացվում է ուղեղային հյուսվածքում վահանիկների և նեյրոֆիբրիլյար կծիկների կուտակման հետ[4]։ Թերապիայի ժամանակակից մեթոդները միայն մեղմացնում են սիպտոմները, բայց չեն կարողանում դադսրեցնել կամ նույնիսկ դանդաղեցնել հիվանդության զարգացումը։ Թերապևտիկ մի շարք մեթոդներ, որոնց թիվը 2008 թ. հասել է 500-ի, այժմ կլինիկական փորձարկման փուլում են։ Ամերիկյան երկու կազմակերպություններ, որոնք ժամանակին արտադրում էին բավականին հեռանկարային դեղամիջոցներ, այժմ դադարեցրել են դրանց արտադրությունը, քանզի այդ դեղերը կիլինիկական փորձարկման փուլում հիվանդների մոտ էֆֆեկտիվություն չեն դրսևորել։ Pfizer և Johnson&Johnson կազմակերպությունները հայտարարել են, որ հետազոտությունները այդ ուղղությամբ դադարեցված են։ Ներկայումս Ալցհեյմերի հիվանդության բուժման դեղամիջոց գոյություն չունի։ Առաջարկվում են մի շարք կանխարգելիչ միջոցառումներ այս հիվանդության կանխարգելման համար, ինչպես օրինակ զբաղվել ֆիզիկական վարժություններով, խթանել մտածողութունը և օգտվել բալանսավորված դիետայից։ Ալցհեյմերի հիվանդությունը պատկանում է այն հիվանդություններին, որոնք շատ ծանր ֆինանսական բեռ են զարգացած երկրների հասարակության համար։ Հիվանդությունը առաջին անգամ հայտնաբերել է գերմանացի հոգեբույժ Ալոիս Ալցհայմերը 1906 թվականին։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003