Գլխավոր Հիվանդություններ Ադիսոնի հիվանդություն

Ադիսոնի հիվանդություն, բրոնզախտ, առաջանում է մակերիկամների կեղևի երկկողմանի ախտահարումից։ Հիվանդության ընթացքում նվազում կամ դադարում է մակերիկամների հորմոնների (կորտիզոլ, կորտիկոստերոն, ալդոստերոն) արտազատումը, որոնք կարևոր նշանակություն ունեն սիրտանոթային համակարգի, ջրաաղային փոխանակության կարգավորման մեջ։ Ուսումնասիրման պատմություն 1-ին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ Թոմաս Ադիսոնը, 1849 թվականին (այստեղից էլ՝ անվանումը)։ Հիվանդության պատճառներ Հիվանդության պատճառներից են մակերիկամների տուբերկուլոզը, առանձնահատուկ սպիտակուցների (հակամարմինների) ներգործությունը դրանց կազմության և ֆունկցիաների վրա, ինչպես նաև արյունազեղումները, թարախային բորբոքումները և ուռուցքները։

Հիվանդությունը առաջանում է դանդաղ՝ հիմնականում 20-40 տարեկանում։ Ախտանիշներ Բնորոշ ախտանշաններից են մաշկի բրոնզային գունավորումը և լորձաթաղանթների վրա մուգ բծերի առաջացումը (ավելի լավ է արտահայտված մարմնի բաց և հագուստի հետ շփվող մասերում), որը կապված է մաշկային գունակի՝ մելանինի կուտակման հետ։ Հիվանդներն արագ հոգնում են, ընկնում է արյան ճնշումը, նկատվում են գլխացավեր, հիշողության թուլացում, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներ (ախորժակի անկում, սրտխառնոց, փսխում, լուծ կամ փորկապություն, մկանային թուլություն, նիհարում)։ Հիվանդության ընթացք Հիվանդության ընթացքը քրոնիկ, է, բայց հնարավոր է կլինիկ, դրսևորումների կտրուկ սրացում՝ ադիսոնյան կրիզ, որն անհապաղ պետք է բուժել։ Դա կանխելու համար անհրաժեշտ է խստորեն կատարել բժշկի նշանակումները, զգուշանալ վարակիչ հիվանդություններից, թունավորումներից և վնասվածքներից։ Հիվանդներին խորհուրդ է տրվում առավելագույն հանգիստ, հակացուցված է լարված աշխատանքը։ Սնունդը պետք է պարունակի մեծ քանակությամբ կերակրի աղ, վիտամիններ, հատկապես վիտամին C (բանջարեղեն, մրգեր, հատապտուղներ)։ Հիվանդության առաջինին ախտանշանների և ծանր ձևերի դեպքում պարտադիր հոսպիտալացում։ Բուժում Բուժումը պետք է ուղղված լինի մակերիկամների կեղևի ֆունկցիայի անբավարարության վերացմանը։ Հորմոնային պատրաստուկների անհատ, ընտրած բաժնեչափերը հնարավորություն են տալիս ոչ միայն երկարացնել հիվանդների կյանքը, այլև պահպանել նրանց աշխատունակությունը։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003