Կոպաբորբ, բլևֆարիտ (հունարեն՝ βλεφαρίζ-կոպ), կոպեզրերի բորբոքում։ Շատ տարածված, հաճախ՝ երկարատև և չընդհատվող ընթացքով հիվանդություն։ Մեծամասամբ առաջանում է ոչ լիարժեք սնման, տուբերկուլոզա-ալերգիական հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների, հեռատեսության և աչքի աստիգմատիզմի դեպքերում։ Տարբերում են հասարակ (թեփոտվող), խոցային և անկյունային կոպաբորբեր։

Հասարակ կոպաբորբը բնորոշվում է կոպեզրերի կարմրությամբ և այտուցով, թարթիչների հիմքում թեփիկների առաջացմամբ։ Խոցային կոպաբորբի դեպքում կոպեզրերին առաջանում են բավականին պինդ կեղևներ, որոնք հեռացնելիս առաջանում են արյունահոսող թարախային խոցիկներ։ Անկյունային կոպաբորբը աչքի շաղկաւցենաբորբի բարդություն է։ Բուժումը. հիմնական պատճառի վերացում։ Կոպեզրերի մշակում դաբաղող և վարակազերծող միջոցներով։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003