Բերի-բերի (սինգ․՝ beri – թուլություն), ավիտամինոզ B1, սննդային բազմանյարդաբորբ, հիվանդություն, որն առաջանում է սննդի մեջ վիտամին B1-ի (թիամինի) պակասության կամ բացակայության հետևանքով։

Բնորոշվում է վերջույթների ծայրամասային նյարդերի ախտահարմամբ, սիրտ–անոթային համակարգի ֆունկցիայի խանգարմամբ և այտուցներով։ Բերի-բերին տարածված է առավելապես արևելյան, հարավարևելյան և Հարավային Ասիայում, որտեղ բնակչությունը սնվում է հիմնականում թեփազրկված բրնձով։ Հիվանդության պատճառը 1897 թվականին հայտնաբերել է հոլանդացի բժիշկ Էյկմանը։ Օրգանիզմում վիտամին B1-ի օրական պահանջը 0,5–2 մգ է․ պակասն առաջացնում է ածխաջրերի փոխանակության խանգարումներ։ Հիվանդությունը բուժվում է վիտամին B1–ի պատրաստուկների ներքին ընդունմամբ և ներարկումներով։ Կանխարգելումը՝ վիտամին B1-ով հարուստ սննդամթերք։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003